Location: Yerevan, Armenia
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական
Type: Լրիվ դրույք
Deadline: 24-Feb-19 12:00:00 AM
Salary: N/A
Description
"Գրանդ Քենդի" ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում 25-50 տարեկան, բարձրագույն տնտեսագիտական կրթությամբ, փորձառու ֆինանսիստ-տնտեսագետների՝ ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի թափուր հաստիքը զբաղեցնելու նպատակով:
Responsibilities
-Ընկերության ֆինանսական ռեսուրսների շրջանառության կառավարում, արտադրանքի արտադրության և իրացման պրոցեսում բոլոր տեսակի ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման, առավելագույն շահույթ ստանալու նպատակով տնտեսական սուբյեկտների միջև ծագող
-ֆինանսական հարաբերությունների կարգավորում գործող շուկայի պայմաններում:
-Ապահովել ընկերության ֆինանսական ռազմավարության մշակումը և նրա ֆինանսական կայունությունը:
-Մասնակցել արտադրանքի իրացման պլանների, կապիտալ ներդրումների, արտադրանքի ինքնարժեքի և արտադրության շահութաբերության պլանավորման նախագծերի մշակմանը, ղեկավարել շահույթի և շահութահարկի հաշվարկման աշխատանքները:
-Որոշել ընկերության արտադրատնտեսական գործունեության ֆինանսավորման աղբյուրները, ներառյալ կարճաժամկետ և երկարաժամկետ վարկավորումը, փոխառու միջոցների ներգրավումը, սեփական միջոցների օգտագործումը, իրականացնել ֆինանսական շուկաների ուսումնասիրություն, գնահատել յուրաքանչյուր աղբյուրի ֆինանսական հնարավոր ռիսկերը և մշակել առաջարկություններ այն նվազագույնի հասցնելու համար:
-Իրականացնել ընկերության ներդրումային քաղաքականությունը և ակտիվների կառավարումը, որոշել նրանց օպտիմալ կառուցվածքը, առաջարկություն մշակել ակտիվների փոփոխության կամ լիկվիդացման մասին, իրականացնել ֆինանսական ներդրումների վերլուծություն և նրանց արդյունավետության գնահատում:
-Իրականացնել շրջանառու միջոցների նորմատիվների և նրանց շրջանառության արագացման միջոցառումների մշակումը:
-Վերլուծել ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը, մասնակցել առաջարկությունների մշակմանը՝ ուղղված վճարունակության ապահովմանը, չօգտագործվող ապրանքանյութական արժեքների առաջացման և լիկվիդացման նախազգուշացմանը,արտադրության շահութաբերության բարձրացմանը, շահույթի ավելացմանը, արտադրական ծախսերի նվազմանը և արտադրանքի իրացմանը,
-ֆինանսական կարգապահության ամրապնդմանը:
-Իրականացնել վերահսկողություն ֆինանսական պլանի և բյուջեի, արտադրանքի իրացման պլանի, շահույթի և մյուս ֆինանսական ցուցանիշների պլանի կատարման, իրացում չունեցող արտադրանքի արտադրության դադարեցման, դրամական միջոցների ծախսման, սեփական և փոխառու շրջանառու միջոցների նպատակային օգտագործման նկատմամբ:
-Ղեկավարել բաժնի աշխատողների աշխատանքը:
RequiredQualifications
-Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
-MS Office-ի լավ իմացություն
-Աշխատանքային փորձն արտադրության ոլորտում կդիտվի առավելություն
Benefits
Job URL: iJob.am - Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ @ Grand Candy LLC
No comments:
Post a Comment