Location: Yerevan, Armenia
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական
Type: Լրիվ դրույք
Deadline: 18-Feb-19 12:00:00 AM
Salary: N/A
Description
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Գանձապետական գործառնությունների բաժնի պետ
ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ
Responsibilities
-Արժութային միջբանկային առքուվաճառքի, կանխիկ-անկախիկ պայմանագրերի կազմում, հաշվառում և վարում, ձևակերպումների իրականացում
-Արժեթղթերի ձեռքբերման և վաճառքի ռեպո համաձայանագրերի կազմում, հաշվառում և վարում, անհրաժեշտ ձևակերպումների իրականացում
-Ածանցյալ գործիքների (սվոփ, սփոթ, ֆյուչերս, ֆորվարդ) կիրառմամբ պայմանավորված ձևակերպումների իրականացում, պայմանագրերի կազմում, հաշվառում և վարում
-Բանկի կողմից թողարկված կոնտր երաշխիքների, ակրեդիտիվների հաշվառում, միջնորդավճարների վճարում
-Արժեթղթերի ռեեստրի վարման միջնորդավորման ծառայությունների իրականացում
-Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգում հաշվառվող արժեթղթերի պահառության ծառայությունների իրականացում
-Բորսայական, դեպո հաշիվների բացում և վարում
-Բաժնին վերաբերող կանոնակարգող ներքին իրավական ակտերի մշակում
RequiredQualifications
-Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը ցանկալի է)
-Վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում, նախընտրելի է գանձապետական գործառնությունների ուղղվածությամբ
- MS Office, LS-Bank (կամ համանման ծրագիր) իմացություն
-Բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր իմացություն
-Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (բավարար)
Benefits
Job URL: iJob.am - Գանձապետական գործառնությունների բաժնի պետ @ Ardshinbank CJSC
No comments:
Post a Comment