Monday, March 27, 2017

Job: Ճգնաժամային կենտրոնի խնամք իրականացնող աշխատակից at SOS Children's Villages Armenian Charity Foundation Company

Location: Հայաստան, Կոտայքի մարզ

Category: Սոց ոլորտ, ՀԿ

Type: Լրիվ դրույք

Deadline: 4/7/2017 12:00:00 AM

Salary: Competitive

Description
Կարճաժամկետ խնամքի կենտրոնի աշխատակցի գործունեությունը իրականացվում է կենտրոնում 24 ժամյա բնակություն հաստատելու, ինչպես նաև կենտրոնում տեղավորված երեխաներին խնամք և դաստիարակություն ապահովելու միջոցով։ Կենցաղային բոլոր պայմաններն ապահովվում են բարձրակարգ կերպով և անվճար սկզբունքով: Հիմնական աշխատավարձից զատ նաև տրամադրվում է մեկ ամսվա դրույքաչափին հավասար տարեկան ֆինասական փոխհատուցում:
Կենտրոնում սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ մեկ հանգստյան օրով, որը տրամադրվում է կենտրոնից դուրս ազատ տնօրինելու իրավունքով:

Responsibilities
-Իրականացնել Կարճաժամկետ խնամքի կենտրոն ընդունված երեխաների շուրջօրյա խնամքը և դաստիարակությունը՝ ՍՕՍ մանկական գյուղեր միջազգային կազմակերպության խնամքի չափորոշիչների և մոտեցումների համաձայն
-Սոցիալական աշխատողի հետ համատեղ ապահովել և պաշտպանել Կարճաժամկետ խնամքի կենտրոնի երեխաների՝ պետական չափորոշիչներին համապատասխան սոցիալական աջակցություն ստանալու իրավունքը, ապահովելով կենսական նշանակություն ունեցող ծառայությունների՝ կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության հասանելիությունը, և հսկել նրանց կանոնավոր հաճախումները մանկապարտեզ կամ դպրոց, հետևել առաջադիմությանը, օգնել կատարելու տնային հանձնարարությունները և պահպանել կանոնավոր կապ այդ հաստատությունների մանկավարժների հետ
-Դաստիարակել երեխաներին ներդաշնակ և պաշտպանվածության մթնոլորտում՝ նրանց նախապատրաստելով կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորմանը
-Ակտիվորեն համագործակցել և ապահովել ամենօրյա կապ Կարճաժամկետ խնամքի կենտրոնի երեխաների կենսաբանական ծնողների/հարազատների հետ` ապահովելով անհրաժեշտ նախադրյալներ՝ երեխաների վերամիավորման համար
-Անմիջականորեն մասնակցել Կարճաժամկետ խնամքի կենտրոնի երեխաների զարգացման պլանների մշակմանը և հետևել/պատասխանատու լինել պլանում սահմանված նպատակների և քայլերի իրականացմանը
-Կազմակերպել Կարճաժամկետ խնամքի կենտրոնի ամենօրյա կյանքը և պատշաճ կերպով իրականացնել այցելուների և հյուրերի ընդունելությունը
-Համագործակցել, խթանել և պահպանել լավ աշխատանքային հարաբերություններ հիմնադրամի աշխատակիցների հետ` ծագած խնդիրները լուծելու, ինչպես նաև երեխաների կարիքներն ու բարեկեցությունն ապահովելու նպատակով
-Բարձրացնել յուրաքանչյուր երեխայի ինքնագնահատականը, ամրապնդել մշակութային ինքնությունը և նպաստել հոգևոր ու բարոյական զարգացմանը՝ ցուցաբերելով անհատական մոտեցում և դրական վերաբերմունք
-Ապահովել երեխայի բարեկեցությունն ու խրախուսել նրա մասնակցությունը՝ հոգևոր, մշակութային, սպորտային, ինչպես նաև ուսուցողական և ժամանցային միջոցառումներին` օժանդակելով երեխային կառուցել ու պահպանել լիարժեք հարաբերություններ համայնքում
-Համակարգել Կարճաժամկետ խնամքի կենտրոնի կրտսեր մանկավարժի աշխատանքները և պատասխանատու լինել վերջինիս աշխատանքի որակի համար
-Տրամադրել ֆինանսական հաշվետվություն հատկացված ֆինանսական միջոցների և ծախսերի վերաբերյալ

RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն հոգեբանության, մանկավարժության կամ սոցիալական մանկավարժության ոլորտում։ 3-5 տարվա մանկավարժական կամ սոցիալական ոլորտի աշխատանքի փորձ
-Հայերեն լեզվի լավ իմացություն
-Կազմակերպչական լավ հմտություններ
-Երեխաների հետ վստահելի փոխհարաբերություններ ձևավորելու ունակություններ
-Համագործակցության լավ հմտություններ
-Ստեղծագործական և ճկուն մտածողություն
-Կոնֆլիկտների կառավարման և սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություններ
-Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի բազային գիտելիքների իմացությունը կդիտվի որպես առավելություն

Benefits

Job URL: iJob.am - Ճգնաժամային կենտրոնի խնամք իրականացնող աշխատակից @ SOS Children's Villages Armenian Charity Foundation

No comments:

Post a Comment