Location: Հայաստան, Երևան
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական
Type: Լրիվ դրույք
Deadline: 3/29/2017 12:00:00 AM
Salary: 100,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 ՀՀ դրամ` Բանկի «S» դասի վարձատրության սանդղակին համապատասխան
Description
Ֆիզ. անձ և ՓՄՁ հաճախորդների զարգացում, ծառայությունների վաճառքների հնարավորությունների բացահայտում, թիրախային առաջարկների ձևավորում և վաճառքների գործընթացի օժանդակում:
Մանրածախ գործառնությունների դեպարտամենտ
ՊԱՇՏՈՆԸ` Հաճախորդների զարգացման և վաճառքների օժանդակման գծով մասնագետ
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
- Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն :
- Ամերիաբանկի աշխատակիցներին հասանելի արտոնությունների փաթեթ : - Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն թիմի, բանկի և խմբի կազմում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` ՀՀ, ք. Երևան
Responsibilities
-Ֆիզ. անձ և ՓՄՁ գործող և պոտենցիալ հաճախորդների զարգացում, ծառայությունների վաճառքների հնարավորությունների բացահայտում, թիրախային առաջարկների ձևավորում և վաճառքների գործընթացի օժանդակում, այդ թվում`
-Գործող և պոտենցիալ հաճախորդների բազաների վերլուծություն` ըստ հաճախորդների սեգմենտների, մասնագիտական պատկանելիության, դեմոգրաֆիկ չափանիշների, օգտագործվող ծառայությունների, բանկի հետ փաստացի համագործակցության և պոտենցիալ կարիքների
-Վերլուծությունների և հետազոտությունների արդյունքում հաճախորդների զարգացման և վաճառքների գծով առաջարկությունների ձևավորում, նոր հնարավորությունների բացահայտում, բանկի կողմից առաջարկվող ծառայությունների մասով թիրախային առաջարկների ձևավորում, վաճառքների առավել արդյունավետ եղանակների որոշում
-Վաճառք իրականացնող անձանց համար վաճառքների գծով առաջադրանքների ձևավորում, վերջիններիս արդյունավետության նպատակային ցուցանիշների /KPI-ի/ մասով համապատասխան փոփոխությունների առաջարկում, հեռահար սպասարկման ուղիների դեպքում` համապատասխան ցանկերի ձևավորում և տվյալ ուղիների պատասխանատուներին տրամադրում
-Վաճառքների արդյունքների և սահմանված առաջադրանքների կատարման մոնիթորինգի իրականացում, արձագանքների և խնդիրների հավաքագրում և օպերատիվ լուծումների տրամադրում, պարբերական հաշվետվությունների պատրաստում
RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն` տնտեսագիտության, ֆինանսների կամ այլ հարակից ոլորտներում
-Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական համակարգում
-Անալիտիկ և ճկուն մտածելակերպ, վերլուծական հմտություններ, ինքնուրույն, թիմային աշխատանքի ունակություններ, աշխատանքի կոորդինացման հմտություններ
-Ծանրաբեռնված ռեժիմով, ուշադիր և զգոն աշխատելու, նոր գիտելիքներ արագ ըմբռնելու ունակություն
-MS Office (MS Excel միջինից բարձր), MS Project իմացություն
-Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք և բարձր պատասխանատվություն
-Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն
Benefits
Job URL: iJob.am - Հաճախորդների զարգացման և վաճառքների օժանդակման գծով մասնագետ @ Ameriabank CJSC
No comments:
Post a Comment