Thursday, March 23, 2017

Job: Անձնակազմի համալրման և ադապտացման խմբի մասնագետ at Ameriabank CJSC Company

Location: Հայաստան, Երևան

Category: Մարդկային Ռեսուրսներ, Կադրեր

Type: Լրիվ դրույք

Deadline: 3/31/2017 12:00:00 AM

Salary: 100,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 ՀՀ դրամ` Բանկի «S» դասի վարձատրության սանդղակին համապատասխան

Description
Ամերիաբանկը փնտրում է տաղանդավոր մասնագետի՝ անձնակազմի համալրման ոլորտում բազմակողմանի փորձով՝ տաղանդների հայտնաբերումից մինչև հարցազրույցների անցկացում և աշխատանքի ընդունում:

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` ՄՌԿ բաժին

ՊԱՇՏՈՆԸ` Անձնակազմի համալրման և ադապտացման խմբի մասնագետ

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
-Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
-Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
-Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` ՀՀ, ք. Երևան

Responsibilities
-Ամրապնդել բանկի համբավը որպես լավագույն գործատու
-Կազմել և հրապարակել թափուր հաստիքի հայտարարություններ և համակարգել համալրման գործընթացը
-Համակարգել յուրաքանչյուր թափուր հաստիքի համար հարցազրույցների և աշխատանքի ընդունման գործընթացը
-Կազմակերպել և անցկացնել հարցազրույցներ՝ կիրառելով ժամանակակից և վստահելի գործիքներ/մեթոդներ
-Պարբերաբար քննարկել համալրման ծրագրերի արդյունավետությունը և իրականացման ընթացքը ստորաբաժանումների ղեկավարների հետ
-Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և առաջարկել բարձրակարգ աշխատակիցների ներգրավման նոր աղբյուրներ
-Հաստատել գործարար կապեր թափուր հաստիքների համար պոտենցիալ թեկնածուների հայտնաբերման նպատակով
-Համակարգել մասնագիտացված գործակալությունների, ԲՈՒՀ-երի, ինչպես նաև սոցիալական ցանցերի ներգրավմամբ թափուր հաստիքի հայտարարությունների հրապարակման գործընթացը
-Բացահայտել և ներգրավել պոտենցիալ թեկնածուների տվյալների բազաների, սոցիալական ցանցերի և այլ գործիքների միջոցով
-Ադապտացման ընթացքում նոր աշխատակիցներին և նրանց ղեկավարներին օժանդակություն, տեղեկատվություն և խորհրդատվություն տրամադրել
-Գնահատել թափուր հաստիքի թեկնածուների հմտությունները, կապ հաստատել երաշխավորություն տրամադրած անձանց հետ, ստուգել նախկին աշխատանքային փորձը Կազմել աշխատանքի առաջարկներ
-Մասնակցել աշխատանքի տոնավաճառների և նմանատիպ այլ միջոցառումների, ներկայացնել բանկը
-Համակարգել անձնակազմի համալրման ծրագրերը, այդ թվում՝ նոր աշխատակիցների, թիրախային խմբերի համար նախատեսված ծրագրերը, ԲՈՒՀ-երի և այլ կազմակերպությունների համար ուսումնական պրակտիկայի ծրագրերը

RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն կառավարման, հոգեբանության, սոցիոլոգիայի կամ հարակից այլ ոլորտներում
-Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
-MS Office փաթեթի լավ իմացություն
-Անձնակազմի ընտրության գործնական փորձ (նպատակային առաջարկներ ղեկավարների համար, հարցազրույց հեռախոսով, երաշխավորություն տրամադրած անձանց հետ կապի հաստատում և այլն)
-Հաղորդակցման գերազանց հմտություններ, միջանձնային գերազանց հմտություններ
-Վերլուծություն իրականացնելու, որոշում կայացնելու զարգացած հմտություններ
-Ուշադրություն մանրուքների նկատմամբ
-Զարգացած կազմակերպչական հմտություններ, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն
-Եռանդ և նոր մարտահրավերներ ընդունելու ձգտում
-Ճկունություն, նորարարություն, ստեղծարարություն
-Խնդիրների լուծման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ
-Էմոցիոնալ հասունություն
-Սառնասրտություն և մոտիվացում, լարված իրավիճակներում պրոֆեսիոնալ պահվածք դրսևորելու ունակություն
-Էթիկա և պատասխանատվություն
-Մասնագիտական որակավորումը (CMI, PHR, HRCI, SHRM և այլն) կդիտվի որպես առավելություն

Benefits

Job URL: iJob.am - Անձնակազմի համալրման և ադապտացման խմբի մասնագետ @ Ameriabank CJSC

No comments:

Post a Comment