Thursday, March 23, 2017

Job: Գործառնությունների և արտոնությունների խմբի մասնագետ at Ameriabank CJSC Company

Location: Հայաստան, Երևան

Category: Մարդկային Ռեսուրսներ, Կադրեր

Type: Լրիվ դրույք

Deadline: 3/31/2017 12:00:00 AM

Salary: 100,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 ՀՀ դրամ` Բանկի «S» դասի վարձատրության սանդղակին համապատասխան

Description
Աջակցել Գործառնությունների և արտոնությունների խմբի աշխատանքին՝ ապահովելով հրամանների ձևակերպումը, ներքին փաստաթղթաշրջանառության իրականացումը` համաձայն ներքին կարգերի և ընթացակարգերի

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` ՄՌԿ ԹԻՄ

ՊԱՇՏՈՆԸ` Գործառնությունների և արտոնությունների խմբի մասնագետ

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
-Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
-Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
-Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` ՀՀ, ք. Երևան

Responsibilities
-Աշխատակիցների անձնական գործերի (աշխատանքային պայմանագրեր, համաձայնագրեր, նշանակումներ և այլն) կազմում և վարում
-HRM և ՀԾ համակարգերում աշխատակիցների տվյալների վարում և պարբերական թարմացում
-Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի բազայի վարում և ամսական հաշվետվողականության ապահովում
-Աշխատակցի ընթացիկ գործունեության վերաբերյալ հրամանների (արձակուրդային, գործուղման, ուսուցման, նյութապատասխանատվության, ֆինանսական օգնության, կարգապահական տույժերի կիրառման, այլ) պատրաստում և տրամադրում
-Իրավական ակտերի գրանցամատյանների վարում
-Աշխատակիցների աշխատանքային գործունեության և անձնական տվյալների վերաբերյալ տեղեկանքների և այլ փաստաթղթերի կազմում և տրամադրում
-Պետական մարմիններին և ղեկավարությանը ներկայացվող հաշվետվությունների ապահովում
-Աշխատակիցներին տրամադրվող արտոնությունների փաթեթի ընթացիկ սպասարկում
-Աշխատակազմի ներքին հաղորդակցման ապահովում նամակագրության միջոցով
-Ներքին իրավական ակտերի, ընթացակարգերի պարբերական վերանայում և խմբագրում, ընթացիկ փաստաթղթաշրջանառության պատշաճ կառավարում և արխիվացում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով
-Բաժնի ղեկավարի հանձնարարականների բարեխիղճ և ժամանակին կատարում

RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ այլ հարակից ոլորտներում
-Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ ՄՌԿ ոլորտում
-ՀՀ Աշխատանքային օրենսդրության և ՄՌԿ վերաբերող ներքին իրավական ակտերի գերազանց իմացություն
-«Հայկական ծրագրեր» համակարգի և MS Office փաթեթի լավ իմացություն
-Զգայուն և գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու կարողություն
-Միջանձնային հարաբերություններ կառուցելու, կոնֆլիկտների կառավարման, հաղորդակցման և ներկայացուցչական գերազանց հմտություններ
-Խնդիրներ բարձրաձայնելու և ինքնուրույն լուծումներ առաջարկելու կարողություն
-Սթրեսադիմացկունություն, ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով աշխատելու, տարբեր առաջադրանքներ միաժամանակ կատարելու և ինքնամոտիվացման ունակություն
-Վերլուծական հմտություններ
-Պատասխանատվության բարձր զգացում
-Թիմային աշխատանքի ունակություն
-Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն

Benefits

Job URL: iJob.am - Գործառնությունների և արտոնությունների խմբի մասնագետ @ Ameriabank CJSC

No comments:

Post a Comment