Thursday, March 23, 2017

Job: Աշխատակիցնե��ի զարգացման և վերապատրաստման խմբի մասնագետ at Ameriabank CJSC Company

Location: Հայաստան, Երևան

Category: Մարդկային Ռեսուրսներ, Կադրեր

Type: Լրիվ դրույք

Deadline: 3/31/2017 12:00:00 AM

Salary: 100,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 ՀՀ դրամ` Բանկի «S» դասի վարձատրության սանդղակին համապատասխան

Description
Ամերիաբանկը փնտրում է զարգացման և վերապատրաստման մասնագետի, ով կապահովի անձնակազմի և առանձին աշխատակիցների գիտելիքի ընդլայնումն ուսուցման ծրագրեր մշակելու և/կամ կազմակերպելու միջոցով՝ նպատակ ունենալով բարձրացնել անձնակազմի արտադրողականությունը բանկի հիմնական արժեքներին համահունչ:

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին

ՊԱՇՏՈՆԸ` Աշխատակիցների զարգացման և վերապատրաստման խմբի մասնագետ

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
-Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
-Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
-Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` ՀՀ, ք. Երևան

Responsibilities
-Բացահայտել ուսուցման և վերապատրաստման կարիքները վերլուծության, գնահատման և ստորաբաժանումների ղեկավարների ու մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի հետ պարբերական քննարկումների միջոցով
-Մշակել և ընդլայնել ուսուցման և վերապատրաստման ծրագրեր ըստ առանձին աշխատակիցների և կազմակերպության կարիքների
-Ուսումնասիրել և համեմատել ուսուցման և վերապատրաստման ոլորտում լավագույն միջազգային փորձը
-Պլանավորել անձնակազմի վերապատրաստումը և հետևել դրա իրականացմանը վերապատրաստման տարեկան ծրագրին համաձայն, մշակել վերապատրաստման արտապլանային հայտերը
-Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և կազմել մասնագիտացված ուսումնական կենտրոնների և ծրագրերի ցանկը վերապատրաստման տարեկան ծրագրի հիման վրա
-Աջակցել աշխատակիցներին անհատական զարգացումը պլանավորելու գործում
-Մշակել ուսումնական ձեռնարկներ և նյութեր
-Կիրառել հեռակա, առցանց ուսումնական ծրագրեր և ուսուցման այլ ժամանակակից գործիքներ
-Ուսումնասիրել տարբեր կազմակերպությունների առաջարկած ուսումնական նյութերը և ընտրել համապատասխանները
-Մոնիթորինգի ենթարկել և գնահատել ուսուցման առաջարկվող ծրագրերը՝ ապահովելու համար դրանց արդիականությունը և արդյունավետությունը
-Կազմակերպել ուսումնական գործընթացը, վերլուծել ներկայացված հայտերը և առաջարկները, գնահատել ծախսերը
-Կատարել վարչական գործառույթներ, այդ թվում՝ ծախսերի մոնիթորինգ, դասընթացների պլանավորում, տեխնիկական ենթակառուցվածքի ապահովում, մասնակցության համակարգում
-Կազմել հաշվետվություններ, կատարել հաշվարկներ, իրականացնել պլանավորում և բյուջետավորում
-Հաշվարկել աշխատակիցների՝ վերապատրաստման և ուսուցման դասընթացներին մասնակցության ժամաքանակն ըստ արդյունավետության հիմնական ցուցանիշների (KPI)
-Կազմակերպել ուսուցման և վերապատրաստման գնահատման գործընթացը և վերլուծել ստացված տվյալները
-Ներկայացնել ուսուցման և վերապատրաստման արդյունավետությունը բարձրացնելու, գործընթացները պարզեցնելու և արտադրողականությունը բարելավելու առաջարկներ
-Վերանայել ուսուցման և մասնագիտական թեստավորման ընթացակարգերն ըստ պահանջի

RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն հումանիտար ոլորտում
-Աշխատանքային փորձ ուսուցման և կազմակերպական զարգացման ոլորտում
-Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
-MS Office փաթեթի իմացություն
-Բանակցությունների վարման զարգացած հմտություններ, մարդկանց մոտիվացնելու ունակություն, միջանձնային շփման լավ հմտություններ
-Բարձր ներուժ, նախաձեռնողականություն և ստեղծարարություն, ինքնակատարելագործման ունակություն
-Զարգացած կազմակերպչական հմտություններ, պլանավորման հմտություններ, ժամկետներ պահպանելու և սահմանված խնդիրները լուծելու, արդյունավետ կերպով թիմում աշխատելու ունակություն
-Ուսումնական ծրագրերը, մեթոդները, մոդելները և նյութերը գնահատելու և յուրաքանչյուր կարիքին ամենաշատը համապատասխանող ծրագիրն ընտրելու հմտություններ

Benefits

Job URL: iJob.am - Աշխատակիցների զարգացման և վերապատրաստման խմբի մասնագետ @ Ameriabank CJSC

No comments:

Post a Comment