Wednesday, September 25, 2019

Job: Անձնակա��մի հավաքագրման պատասխ��նատու at Ardshinbank CJSC Company

Location: Yerevan, Armenia

Category: Մարդկային Ռեսուրսներ, Կադրեր

Type: Լրիվ դրույք

Deadline: 08-Oct-19 12:00:00 AM

Salary: N/A

Description
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ ԳՏ, Անձնակազմի կառավարման վարչություն, Անձնակազմի հավաքագրման պատասխանատու

ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ

Responsibilities
-Անձնակազմի պահանջարկի բացահայտում: Բանկի զարգացման ռազմավարությանը և ընթացիկ պահանջարկին համապատասխան թափուր աշխատատեղերի համալրման պլանավորում
-Անձնակազմի ընթացիկ և ռազմավարական հավաքագրման ապահովում, մրցույթների հայտարարությունների պատրաստում, տարածում, մրցույթների գրավոր և բանավոր փուլերի անցկացում, արդյունքների ամփոփում և առաջարկությունների ներկայացում
-Բանկի թափուր աշխատատեղերի համալրման վերաբերյալ հայտարարությունների տեղադրման արդյունավետ հարթակների (կայքերի, ԶԼՄ-ի), մարդկային ռեսուրսների հավաքագրմամբ զբաղվող կազմակերպությունների, ԲՈՒՀ-երի և կրթական կենտրոնների համապատասխան ստորաբաժանումների ուսումնասիրում և համագործակցում
-Բանկի, որպես գործատուի, գրավչության բարձրացմանն ուղղված առաջարկությունների մշակում, համապատասխան միջոցառումների իրականացման ապահովում
-Թափուր աշխատատեղերի, ներքին և արտաքին կադրային ռեզերվների բազաների վարում և մշտապես թարմացում
-Նախաորակավորման ծրագրի պարբերաբար հայտարարում, նախընտրական փուլերի կազմակերպում և ամփոփում
-Աշխատատեղերի նկարագրերի հաստատման գործընթացում ԱԿՎ մասով դիրքորոշման ներկայացում
-Նոր ընդունվող աշխատակիցների, նաև անհրաժեշտության դեպքում գործող աշխատակիցների վերաբերյալ վարկային զեկույցների ստացում
-Ուղղությանը վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում
-Ոլորտը կանոնակարգող ներքին իրավական ակտերի մշակում

RequiredQualifications
-Վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա փորձ անձնակազմի կառավարման (նախընտրելի է անձնակազմի հավաքագրման ոլորտում) ուղղվածությամբ
-Բարձրագույն կրթություն
-MS Office ծրագրի իմացություն
-Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ) իմացություն
-Անձնակազմի կառավարման համակարգի և սկզբունքների, անձնակազմի հավաքագրման գործընթացի գերազանց, ՀՀ աշխատանքային օրենսգրքի և բանկային ոլորտը կարգավորող օրենսդրության ընդհանուր իմացություն

Benefits

Job URL: iJob.am - Անձնակազմի հավաքագրման պատասխանատու @ Ardshinbank CJSC

No comments:

Post a Comment