Location: Yerevan, Armenia
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական
Type: Լրիվ դրույք
Deadline: 02-Jun-19 12:00:00 AM
Salary: Մրցակցային
Description
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Սպասարկման որակի հավաստման ծառայություն
ՊԱՇՏՈՆԸ` Սպասարկման որակի գիտելիքների բազայի համակարգող
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
Աշխատանքը սկսելու ամսաթիվը՝ անմիջապես
Ամերիաբանկի աշխատակիցներին հասանելի արտոնությունների փաթեթ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` ք. Երևան
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ` Ամերիաբանկը փնտրում է փորձառու մասնագետի` հաղորդակցման, նախագծերի համակարգման և անձնակազմի ուսուցման զարգացած հմտություններով` Սպասարկման որակի հավաստման ծառայության անձնակազմը համալրելու համար:
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ` Մրցակցային: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում` տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:
Responsibilities
-Հարստացնել, պահպանել և զարգացնել Ամերիաբանկի սպասարկման մշակույթը, նպաստել սպասարկման որակի շարունակական բարելավմանը
-Նախաձեռնել և իրականացնել տարբեր նախագծեր և աշխատանքներ՝ ուղղված հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը, կիրառվող մեթոդների, հաճախորդների սպասարկման չափանիշների և սպասարկման ընդհանուր սկզբունքների բարելավմանը (սպասարկման որակի ձեռնարկ, աշխատանքի չափանիշների ձեռնարկ, սպասարկմանը վերաբերող ներքին դասընթացների նյութեր և այլն)
-Մասնակցել սպասարկման եզակի և կայուն որակ ապահովելու վերաբերյալ վերապատրաստումների, սպասարկման չափանիշները բարելավելուն ուղղված թեստավորման գործընթացի մշակման և իրականացման աշխատանքներին և/կամ վարել դրանք
-Կազմել սպասարկման ոլորտում տարեկան վերապատրաստումների ժամանակացույց և ծրագրեր` դրանք համաձայնեցնելով այլ շահագրգիռ ստորաբաժանումների հետ (դասընթացավարների ներգրավման առումով)
-Մշակել մեթոդական ցուցումներ, ուսումնական նյութեր, իրավիճակային ուսումնասիրություններ, հաճախակի տրվող հարցեր, թեստավորման նյութեր, ծրագրել և իրականացնել վերապատրաստման ծրագրեր, դասընթացների գնահատում և թեստավորում
-Մասնակցել բողոք-պահանջների ուսումնասիրությանն ու արձագանքմանը, այդ թվում, բայց ոչ միայն` CRM համակարգում մուտքագրել և թարմացնել հաճախորդների հարցումների և բողոքների վերաբերյալ տվյալները, բողոքող հաճախորդների համար հանդես գալ որպես առաջնային կոնտակտային անձ, համակարգել բանկի ստորաբաժանումների մակարդակով բողոքների ուսումնասիրության գործընթացը, քննարկել հնարավոր լուծումները, կազմել պատասխան նամակները, ապահովել հաճախորդների հետ կապը և հետագայում նման բողոքներից խուսափելու նպատակով ըստ անհրաժեշտության նախաձեռնել ներքին գործընթացների բարելավումներ
-Անհրաժեշտության դեպքում այցելել բանկի մասնաճյուղեր և գործակալություններ` սպասարկման որակի մոնիթորինգի նպատակով, բացահայտել թերությունները և դրանց հնարավոր պատճառները, առաջարկել լուծումներ և գործողությունների ծրագրեր՝ դրված նպատակների իրագործման համար, այդ թվում՝ ներկայացնել նախագծեր և առաջարկներ՝ համապատասխան պահանջների, ակնկալվող արդյունքների, ծրագրերի և հետծրագրային աշխատանքների նկարագրությամբ
-Կազմել մոնիթորինգի վերաբերյալ պարբերական հաշվետվություններ` ներառելով վիճակագրական և վերլուծական տվյալները, բացահայտված ռիսկերը և առաջարկվող լուծումները
RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն կառավարման կամ ֆինանսների ոլորտում
-Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ խորհրդատվական ընկերությունում, ֆինանսական կազմակերպություններում կամ գործարար/կառավարման ուսուցման ընկերությունում
-Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն (գրավոր, բանավոր)
-Խոր գիտելիքներ գործարար էթիկայի, էթիկետի, հաճախորդների սպասարկման առանձնահատկությունների ոլորտում
Benefits
Job URL: iJob.am - Սպասարկման որակի գիտելիքների բազայի համակարգող @ Ameriabank CJSC
No comments:
Post a Comment