Monday, May 27, 2019

Job: Կրտսեր իրավաբան at Ameriabank CJSC Company

Location: Yerevan, Armenia

Category: Իրավական

Type: Լրիվ դրույք

Deadline: 02-Jun-19 12:00:00 AM

Salary: 100,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 դրամ` բանկի «S» դասի վարձատրության սանդղակին համապատասխան

Description
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Վարչաիրավական և դատական պրակտիկայի բաժին, Իրավաբանական ծառայություն

ՊԱՇՏՈՆԸ` Կրտսեր իրավաբան

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն
վարձատրության մրցակցային պայմաններ և համակարգ` հիմնված աշխատանքի որակի և համակարգային գնահատման վրա
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` ք. Երևան

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ` Բանկի կողմից իրականացվող գործունեության շրջանակներում հաճախորդների և երրորդ անձանց նկատմամբ իրավական գործընթացների նախաձեռնում և վարում, դատական և արտադատական ներկայացուցչության ապահովում, խնդրահարույց վարկառուների մասով ծրագրային մոտեցման ձևավորում, մշակում, համակարգում և իրականացում, Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ հարաբերություններում ներկայացուցչության ապահովում, բանկի շահերի ներկայացում վարչական լսումներին, այլ պետական մարմիններում, դատավարական գործընթացներում փաստաբանական հարցումների հետ կապված աշխատանքների իրականացում, խնդրահարույց վարկերի վերադարձման իրավական գործընթացների վերաբերյալ հաշվետվություների կազմման ապահովում:

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն
վարձատրության մրցակցային պայմաններ և համակարգ` հիմնված աշխատանքի որակի և համակարգային գնահատման վրա

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` ք. Երևան

Responsibilities
-Ըստ անհրաժեշտության ներկայացնել ընթացակարգերի, գործընթացների շարունակական բարելավումների և համապատասխան փոփոխությունների առաջարկներ
-Իրանակացնել պաշտոնի ներքո սահմանված հիմնական գործառույթները`ոլորտը կարգավորող օրենսդրության, կանոնների և ընթացակարգերի ներքո
-Կատարել ղեկավարի կողմից սահմանված առաջադրանքները
-Գործել սահմանված իրավասությունների, հաստատված սահմանաչափերի և գործառույթների ներքո
-Բարձրացնել, քննարկել և մշակել ղեկավարի հետ համատեղ աշխատանքային լուծումներ արդյունավետ աշխատանք իրականացնելու նպատակով
-Իրավաբանական Դեպարտամենտի Վարչաիրավական և դատական պրակտիկայի բաժնի Ղեկավարի հանձնարարականներին համապատասխան
-Ուսումնասիրում է հաճախորդների դիմումները, դիմում-բողոքները և ապահովում է դրանցից բխող գործընթացները, ներառյալ՝ կազմում և/կամ վերանայում է Բանկին ուղղված դիմում-բողոքների պատասխանները, Բանկի կողմից ուղարկվող պատասխան այլ գրություններ
-Բանկի անունից իրականացնում է ներկայացուցչություն ՀՀ դատարաններում, ՀՀ պետական և ոչ պետական մարմիններում, կազմակերպություններում, Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ հարաբերություններում, ներառյալ՝ ներկայացնում է Բանկի շահերը վարչական լսումներին
-Ապահովում է ԴԱՀԿ ծառայության հետ հարաբերություններում ներկայացուցչությունը և համագործակցությունը` համաձայն Անվտանգության ծառայության և Դեպարտամենտի միջև իրավասությունների բաշխվածության
-Մասնակցում է իր աշխատանքային պարտականությունների հետ առնչվող թեմաներով կազմակերպվող կոնֆերանսներին և քննարկումներին, մասնավորապես՝ ՀՀ կենտրոնական բանկի և/կամ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպվող հանդիպումներին
-Մասնակցում է խնդրահարույց վարկերի վերաբերյալ քննարկումներին, ապահովում է այդ վարկերի վերադարձման հետ կապված իրավական լուծումները և դրանց իրագործման հետ կապված գործընթացները
-Կազմում և/կամ իրավական տեսանկյունից վերանայում է հայցադիմումներ, լիազորագրեր և իրավական դրույթներ պարունակող այլ փաստաթղթեր /ներառյալ՝ պայմանագրեր, պահանջագրեր (նախապահանջներ), ՀՀ պետական և ոչ պետական մարմիններին/կազմակերպություններին ուղղվող հարցումները/գրություններ և/կամ այդ գրությունների պատասխաններ, Վարչական և դատավարական գործընթացներում իրականացվող փաստաբանական հարցումներ և/կամ դրանց պատասխան գրություններ/
-Կազմում է բռնագանձման ծանուցագրեր/ծանուցումներ և իրականացնում է դրա հետ կապված գործընթացի վարումը (հսկողությունը), ապահովում է դրանց հիման վրա գույքի նկատմամբ իրավունքների գրանցումն իրականացնող մարմիններում Բանկի իրավունքների գրանցումը
-Ապահովում է Բանկի գնումների իրավական ուղեկցումը, այդ թվում` համապատասխան ոլորտի պայմանագրերի կազմումը և վերանայումը
-Անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր ամսվա առաջին Մեծ վարկային կոմիտեի նիստին ներկայացնում է հաշվետվություն՝ ներկայացնելով իր/իր բաժնի կողմից նախորդ ամսվա ընթացքում ձեռնարկված միջոցառումները և դրանց արդյունքների վերաբերյալ/ընդ որում հաշվետվության ներկայացման հաճախականությունը կարող է փոխվել ըստ պահանջի/
-Անհրաժեշտության դեպքում կազմում և Բանկի իրավասու մարմիններին, ՀՀ կենտրոնական բանկին, ՀՀ պետական և ոչ պետական մարմիններին, կազմակերպություններին ներկայացնում է դատական և այլ խնդրահարույց գործերի վերաբերյալ հաշվետվություններ՝ համաձայն պահանջվող հաճախականության և ձևի
-Իրավաբանական Դեպարտամենտի Վարչաիրավական և դատական պրակտիկայի բաժնի Ղեկավարի և/կամ Իրավական հարցերի գծով տնօրենի գրավոր հանձնարարականի հիման վրա աջակցում է Իրավաբանական Դեպարտամենտի մյուս բաժինների կողմից համապատասխան գործառույթների և/կամ խնդիրների իրականացմանը
-Կատարում է Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ

RequiredQualifications
-Կրթություն իրավագիտության ոլորտում
-Microsoft Office-ի և Outlook համակարգի իմացություն
-ՀՀ քաղաքացիական, քաղաքացիական դատավարության, վարչական դատավարության նորմատիվ իրավական ակտերի իմացություն
-Փաստաբանական որակավորման առկայությունը կլինի առավելություն
-Հայերենի գերազանց իսկ ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
-Հաղորդակցման հմտություններ և կիրթ պահելաձև
-Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
-Թիմային աշխատանքի ունակություններ, թիմային աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ
-Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
-Ճնշման տակ աշխատելու ունակություն, կազմակերպվածություն, բարդ իրավիճակիներին լուծումներ տալու ունակություն

Benefits

Job URL: iJob.am - Կրտսեր իրավաբան @ Ameriabank CJSC

No comments:

Post a Comment