Monday, March 25, 2019

Job: Տեխնիկայի սպասարկման և վերանորոգման մասնագետ (մեխանիկ) at IKO Machinery LLC Company

Location: Yerevan, Armenia

Category: Ինժեներական, Տեխնոլոգիական

Type: Լրիվ դրույք

Deadline: 25-Apr-19 12:00:00 AM

Salary: N/A

Description
Պայմաններ

•Աշխատանքային գրաֆիկ՝ 9:00֊ից մինչև 19:00
•Աշխատավարձ՝ ֆիքսված և պարգևավճար (բարձր աշխատավարձ)
•Բժշկական ապահովագրություն, այդ թվում՝ ատամնաբուժական
•Գործուղումներ Հայաստանի և ԱՊՀ երկրների տարածքում (Գործուղումների դիմաց վճարվում են ՀՀ ԱՕ֊ի համապատասխան)
•Որակավորման բարձրացման նպատակով ուսուցումներ
•Արտահագուստի տրամադրում

Responsibilities
-Տեխնիկայի սպասարկում և վերանորոգում (ինքնաթափեր, էքսկավատորներ, բուլդոզերներ)
-Սարքավորումների բարձր հագեցվածության, անսարքությունների պատճառների վերլուծություն, վթարների ուսումնասիրություն, դրանց վերացման և կանխարգելման համար միջոցառումների մշակում ու ներդրում
-Տեխնիկական և հաշվետու փաստաթղթերի կազմում
-Վերանորոգման աշխատանքների իրականացման ընթացքում աշխատանքային ու արտադրական անվտանգության կանոնների պահպանում

RequiredQualifications
-Բարձրագույն կամ միջին մասնագիտական տեխնիկական կրթություն
-Որպես մեքենաների վերանորոգման և սպասարկման մասնագետ՝ նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ
-Լեռնային և շինարարական տեխնիկայի (ինքնաթափեր, էքսկավատորներ, բուլդոզերներ) կառուցվածքի վերաբերյալ գիտելիքներ
-Մարդկանց հետ շփման բարձր ունակություններ, կազմակերպվածություն, կարգապահություն, նպատակասլացություն, նախաձեռնողականություն
-Համակարգչային լավ գիտելիքներ
-Սովորելու ցանկություն
-Մեքենա վարելու իմացություն (վարորդական իրավունքի առկայությամբ)
-Ռուսերենի գերազանց իմացություն
-Անգլերենի իմացությունը ցանկալի է

Benefits

Job URL: iJob.am - Տեխնիկայի սպասարկման և վերանորոգման մասնագետ (մեխանիկ) @ IKO Machinery LLC

No comments:

Post a Comment