Monday, February 25, 2019

Job: Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքի վարչության միջազգային բիզնեսի բաժնի պետ at Ardshinbank CJSC Company

Location: Yerevan, Armenia

Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Type: Լրիվ դրույք

Deadline: 10-Mar-19 12:00:00 AM

Salary: N/A

Description
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Բաժնի պետ - Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքի վարչության միջազգային բիզնեսի բաժին

ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ ՀՀ ք. Երևան, Գլխամասային գրասենյակ

Responsibilities
-Բաժնի աշխատանքների կազմակերպում և կոորդինացում, Բաժնի գործառույթների կատարման նկատմամբ հսկողություն
-Բանկի փաստաթղթային ծառայությունների վաճառքին ուղղված Ֆինանսական խորհրդատվության տրամադրում արտաքին առևտրային գործարքներ իրականացնող հաճախորդներին՝ համապատասխան քննարկումների, հանդիպումների և այցելությունների կազմակերպման միջոցով
-Բանկի փաստաթղթային ծառայությունների մասով պորտֆելի վարում և զարգացում ըստ Բանկի բիզնես-պլանի պահանջների
-Արտասահմանյան ֆինանսական կառույցների հետ բանակցում` միջազգային փաստաթղթային գործառնությունների պայմանների համաձայնեցման նպատակով
-SWIFT համակարգով (Ստուգողի իրավասություն - Verification (Message Approval)) փաստաթղթային ակրեդիտիվների և միջազգային բանկային երաշխիքների թողարկման և դրանց սպասարկման և վերահսկման իրականացում
-Բանկի հաճախորդների համար փաստաթղթային ծառայությունների մասով առաջարկների պատրաստում, փաստաթղթային գործիքներին առնչվող նոր պրոդուկտների մշակման անհրաժեշտության բացահայտում
-Վարչության այլ ստորաբաժանումների հետ համատեղ հաճախորդների փաստաթղթային գործառնությունների ներկայացում և հաստատում Բանկի իրավասու մարմիններում
-Նպատակային ֆինանսական ռեսուրսների ներգրավում` միջազգային առևտրի գործիքների (ակրեդիտիվներ` այդ թվում վճարման հետաձգումով, ետֆինանսավորումով, միջազգային արտահանման վարկային գործակալությունների ծածկույթով, ֆորֆեյտինգ) կիրառմամբ
-Պոտենցիալ և գործող ոչ ռեզիդենտ հաճախորդների և գործընկերների տվյալների բազային վարման կազմակերպում
-Ոչ ռեզիդենտ հաճախորդների պահանջների վերլուծություն, հաճախորդների հետ բանակցությունների արդյունքում ձևավորված առաջարկների ներկայացում իրավասու մարմնին
-Բոլոր բանկային ծառայությունների գծով վաճառքի կոորդինացում գործող ոչ ռեզիդենտ հաճախորդների մասով, սպասարկման որակի ապահովում և օպտիմալացում
-Ոչ ռեզիդենտ հաճախորդների վերաբերյալ KYC, AML պահանջներից բխող պարբերաբար պահանջվող հարցաշարերի, տեղեկատվության, հիմնադիր և այլ փաստաթղթերի ապահովման կազմակերպում
-Բաժնին վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում
-Բաժնի կողմից իրականացվող գործառույթները կանոնակարգող ներքին իրավական ակտերի մշակմանը մասնակցություն

RequiredQualifications
-Բարձրագույն (տնտեսագիտական կամ իրավաբանական կրթությունը նախըտրելի է)
-Վերջին 7 տարիների ընթացքում առնվազն 3 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է փաստաթղթային գործառնությունների իրականացման, կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքների և վաճառքների ուղղվածությամբ)
-MS Office ծրագրի իմացություն
-Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց) լեղուների իմացություն
-UCP 600, URDG 758, SWIFT համակարգի MT7 կատեգորիայի լավ, բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր իմացություն

Benefits

Job URL: iJob.am - Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքի վարչության միջազգային բիզնեսի բաժնի պետ @ Ardshinbank CJSC

No comments:

Post a Comment