Tuesday, February 26, 2019

Job: Ավագ մասնագետ-աուդիտոր at Ameriabank CJSC Company

Location: Yerevan, Armenia

Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Type: Լրիվ դրույք

Deadline: 26-Mar-19 12:00:00 AM

Salary: Մրցակցային

Description
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ` Ներքին աուդիտի դեպարտամենտ, ՏՏ աուդիտի ծառայություն

ՊԱՇՏՈՆԸ` Ավագ մասնագետ-աուդիտոր

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
•հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
•արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
•մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ`
Կատարում է բանկի տնօրենների խորհրդի կողմից հաստատված տարեկան աշխատանքային պլանին համաձայն և Ներքին աուդիտի դեպարտամենտի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների սահմաններում ստուգումներ և ներկայացնում է հաշվետվություններ ստուգման արդյունքների վերաբերյալ

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` Մրցակցային: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն

Responsibilities
-Ուսումնասիրել Բանկի համակարգչային տեխնիկայի և ցանցերի համապատասխանությունը ՀՀ ԿԲ պահանջներին
-Ներկայացնել առաջարկություններ հայտնաբերված թերությունների և բացթողումների վերացման ուղղությամբ, իրականացնել դրանց կատարման հսկողությունը
-Իրականացնել Բանկի տեղեկատվական համակարգերի ստուգում,պարբերաբար ուսումնասիրել Բանկի ՏՏ ստանդարտները, գործընթացներն ու կարգերը և ներկայացնել առաջարկություններ հայտնաբերված թերությունների և բացթողումների վերացման ուղղությամբ
-Իրականացնել ՏՏ և ավտոմատացման վարչության կողմից ընդունված ընթացակարգերով նախատեսված պրոցեսների համապատասխանության ստուգում
-Իրականացնել ՏՏ գծով պատահարների ուսումնասիրում և անվտանգության շրջանակների հնարավորինս ընդլայման վերաբերյալ ներկայացում է առաջարկություններ
-Իր պարտականությունների պատշաճ կատարման համար, ստուգման աշխատանքներ իրականացնելիս ցուցաբերել շրջահայացություն և գաղտնապահություն
-Ապահովել ստորաբաժանումներից ստացված փաստաթղթերի պատշաճ պահպանումը և վերադարձը
-Պարտավոր է բացահայտված խախտման կամ թերացման յուրաքանչյուր փաստի մասին բանկային օրենսդրությամբ սահմանված ժամկետում գրավոր տեղեկացնել ներքին աուդիտի դեպարտամենտի ղեկավար/Գլխավոր աուդիտորին
-Կատարել տեղեկատվության պահպանման հուսալիության եւ մշակման էլեկտրոնային համակարգերի անվտանգության և աշխատանքի անընդհատության գնահատում, իրականացնել վճարային ու տեղեկատվական համակարգերի հուսալիության, պահուuտային համակարգի աշխատունակության, համակարգչային տեխնիկայի և uերվերների շահագործման անվտանգության, աշխատանքի անընդհատության գնահատում
-Պարբերաբար ծանոթանալ ՏՏ առնչվող օրենսդրական փոփոխություններին, կատարել ստորաբաժանման ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ

RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն
-Բանկային, ֆինանսական համակարգում կամ ՏՏ ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային գործունեության փորձ
-Մասնագիտական և ՏՏ գծով համապատասխան որակավորում ցանկալի է
-ՏՏ ոլորտի միջազգային ստանդարտներին (օրինակ Cobit, ISO 27001), խնդիրներին, տեխնոլոգիաներին ու լուծումներին հստակ տիրապետում
-Microsoft Windows Server, , SQL server, Microsoft Office, պարտադիր իմացություն,ՀԾ-Բանկ 4.0, Cisco system, ծրագրավորման լեզուների և կիրառական այլ ծրագրերի իմացությունը ցանկալի է
-Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների լավ իմացություն
-ՀՀ ԿԲ համապատասխան ներքին աուդիտի կամ միջազգային CIA, CISA որակավորման վկայական
-Ինքնակատարելագործման և նոր գիտելիքներ ձեռք բերելու ցանկություն
-Լավ վերլուծական հմտություններ
-Թիմում աշխատելու գերազանց կարողություն
-Սուղ ժամկետներում աշխատելու կարողություն

Benefits

Job URL: iJob.am - Ավագ մասնագետ-աուդիտոր @ Ameriabank CJSC

No comments:

Post a Comment