Location: Yerevan, Armenia
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական
Type: Լրիվ դրույք
Deadline: 06-Mar-19 12:00:00 AM
Salary: N/A
Description
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Գլխավոր գանձապետի տեղակալ ֆինանսական շուկաներում գործառնությունների ուղղությունում
ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ
Responsibilities
-Արտարժութային փոխարժեքների սահմանում և արտարժութային դիրքի կառավարում
-Ներբանկային և ՀՀ միջբանկային շուկաներում (այդ թվում մասնագիտացված ֆինանսական հարթակներում) արտարժութային գործարքների կնքում, այդ նպատակով բանակցությունների վարում, շուկայի ուսումնասիրություն, ռազմավարության ընտրություն
-Արտաքին արտարժութային շուկաներում սփոթ և ածանցյալ գործարքների իրականացում
-Պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկաներում գործառնությունների իրականացման ստրատեգիաների մշակում, գործարքների կնքում, գործարքների կատարման ընթացքի և վերջնահաշվարկի հսկողություն
-Ռեպո (հակադարձ ռեպո) շուկայում գործարքների կնքում, գործարքների կատարման ընթացքի և վերջնահաշվարկի հսկողություն
-Փողի շուկայում (վարկային, ավանդային և այլ գործարքներ) գործարքների կնքում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ գործընկերների հետ, գործարքների կատարման ընթացքի և վերջնահաշվարկի հսկողություն
-Պարտադիր պահուստավորման նորմատիվի հաշվարկի և կատարման հետևում, ամենօրյա վերահսկողություն Բանկի խոշոր հաճախորդների ելքերի, մուտքերի, ՀՀ ԿԲ-ում թղթակցային հաշիվների մնացորդների նկատմամբ, Բանկի ընթացիկ իրացվելիության վերահսկողություն և վերլուծություն
-Պարտատոմսերի թողարման աջակցում և գործընթացի կազմակերպում
-Ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպում
RequiredQualifications
-Բարձրագույն տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն
-Վերջին 6 տարվա ընթացքում 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական շուկաներում արտարժութային, արտարժութային և դրամական շուկաներում միջոցների կառավարման ոլորտում, որից երկու տարին ղեկավար պաշտոնում
- MS Office, Reuters, Bloomberg, AMX հարթակի-ի իմացություն
-CFA (որակավորված ֆինանսական վերլուծաբան) 1-ին մակարդակի կամ ACI Dealing վկայականի առկայություն
-Բանկային ոլորտը կարգավորող օրենսդրության լավ իմացություն
- Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն(լավ) լեզուների իմացություն
Benefits
Job URL: iJob.am - Գլխավոր գանձապետի տեղակալ @ Ardshinbank CJSC
No comments:
Post a Comment