Location: Yerevan, Armenia
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական
Type: Լրիվ դրույք
Deadline: 17-Feb-19 12:00:00 AM
Salary: Մրցակցային
Description
ՀԱՍՏԻՔ՝ ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐ
ՎԱՅՐԸ` Երևան, ՀՀ
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ` 17.02.2019
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ` ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԿՍԵԼՈՒ ԱՄՍԱԹԻՎԸ՝ անմիջապես
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ` երկարաժամկետ
«Ամերիա» ՓԲԸ-ն փնտրում է փորձառու մասնագետի` ընկերության Կառավարման խորհրդատվական ծառայությունների թիմում
ծրագրի ղեկավարի թափուր պաշտոնը համալրելու համար: Ծրագրի ղեկավարը պատասխանատու է լինելու Հայաստանում և
տարածաշրջանում իրականացվող հանրային խորհրդատվական ծրագրերի նախապատրաստման և իրականացման աշխատանքների
համակարգման համար, ինչպես նաև մասնակցելու է ԵՄ-ի շրջանակային պայմանագրերի ներքո արտաքին աջակցության
տրամադրման համար (ԵՄ արտաքին օժանդակություն ստացող զարգացող երկրներին տեխնիկական օժանդակություն տրամադրելու
գործիք (FWC SIEA 2018)) հատուկ պայմանագրերի նախապատրաստման և իրականացման աշխատանքներին:
Responsibilities
-Գնման ծանուցումների և ստացվող ծառայությունների պատվերների մոնիտորինգ
-Հետաքրքրության հայտերի նախապատրաստում և ներկայացում
-Առաջադրանքների պահանջներին բավարարող որակավորում ունեցող փորձագետների հայտնաբերում և նրանց հետ բանակցությունների վարում
-Առաջադրանքների համար ամբողջական առաջարկների մշակման գործընթացի համակարգում
-Սահմանված ժամկետում ամբողջական առաջարկների ներկայացման ապահովում
-Շնորհված պայմանագրերի իրականացման համար ռեսուրսների և փորձագետների ներգրավում և պլանավորում
-Շնորհված պայմանագրերի կառավարում օրական կտրվածքով
-Շնորհված պայմանագրերի ներքո մատուցվող ծառայությունների մոնիտորինգ և փորձագետների արդյունավետության գնահատում
-Շնորհված պայմանագրերի ներքո կատարվող աշխատանքների և դրանց արդյունքների որակի վերահսկողության ապահովում
RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման կամ այլ հարակից ոլորտում
-Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ ծրագրերի նախապատրաստման և/կամ կառավարման ոլորտներում
-Մի քանի շահառուի հետ աշխատելու փորձ
-Հաղորդակցման և զանազան նախագծերում ներգրավվելու զարգացած հմտություններ
-Գերազանց բանակցային հմտություններ
-Տեխնիկական առաջարկների մշակման փորձը կդիտվի որպես առավելություն
-Անգլերեն լեզվի (գրավոր և բանավոր) գերազանց իմացությունը պարտադիր է
Benefits
No comments:
Post a Comment