Location: Վրաստան, Թիֆլիս
Category: Կրթություն/Ուսուցում
Type: Այլ
Deadline: 5/20/2017 12:00:00 AM
Salary: N/A
Description
Iset Economics Բակալավրի Կրթական Ծրագիր
ՖԻՆԱՆՍՆԵՐ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Թբիլիսիի պետական համալսարանին կից գործող Էկոնոմիկայի միջազգային դպրոցը (ISET) հայտարարում է Տնտեսագիտության բակալավրի ծրագիր, որի համար դիմումների ընդունումն արդեն բաց է:
Ծրագիրն անց է կացվում անգլերեն լեզվով:
Բակալավրի այս ծրագիրը ուսանողները կանցնեն Թբիլիսիի պետական համալսարանի ժամանակակից 7-հարկանի կրթական կենտրոնում, որը տեղակայված է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում: Բարձրակարգ ուսուցում ապահովելու նպատակով ծրագիրը մատուցվում է միջազգային դասախոսական կազմի և արևմուտքում վերապատրաստված վրացի դասախոսների կողմից: Կրթական ծրագիրը արտացոլում է Հյուսիսային Ամերիկայի և Արևմտյան Եվրոպայի լավագույն տնտեսագիտական ծրագրերը:
Ֆինանսների և հասարակական քաղաքականության ոլորտում ստացած մասնագիտությունը հնարավորություն է տալիս ուսանողներին՝ ծավալելու կարիերա տնտեսագիտական ուսումնասիրությունների, քաղաքագիտական վերլուծությունների, կոմերցիոն բանկային գործունեության, ֆինանսական շուկաների, ապահովագրության, բիզնեսի և քաղաքական խորհրդատվությունների ծառայությունների բնագավառներում:
ԿՐԹԱՎՃԱՐՆԵՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
• Կրթավճարը կազմում է 3,000 ԱՄՆ դոլար:
• Կրթաթոշակներ: Հայ ուսանողները կարող են օգտվել կրթաթոշակներից, որոնք կարող են կազմել կրթավճարի մինչև 60 %:
• Ուսանողական թոշակ: Լավագույն ուսանողների համար նախատեսվում են ամենամսյա ուսանողական թոշակներ՝ կախված առաջադիմությունից:
• Ապրուստը: Հայ ուսանողները կարող են օգտվել ապրուստի սուբսիդավորումից, ուսուցման ողջ ընթացքում բնակվելով ԹՊՀ-ի հանրակացարաններում կամ ISET –ի վարձակալությամբ տրվող բնակարաններում:
ԿԱՐԻԵՐԱՅԻ ԳԵՐԱԶԱՆՑ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
• Մի ամբողջ սեմեստր անց կացնել արտասահմանում: Ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու ISET-ի հետ համագործակցող՝ Արևմտյան Եվրոպայի համալսարանների կողմից կազմակերպվող ուսանողների փոխանակման ծրագրերին:
• Մուտք գործել աշխատանքային շուկա ունենալով փորձ: Ուսանողները կարող են աշխատանքային պրակտիկա անցնել առաջատար մասնավոր բանկերում, միջազգային ֆինանսական կազմակերպություններում և ՈԱԿ-ներում, Վրաստանի պետական գործակալություններում և բիզնես ընկերություններում: ISET-ի նվիրված աշխատակազմը և թվով 300 շրջանավարտները կօգնեն ձեզ աշխատանքի փնտրման գործընթացում:
• Շարունակել կրթությունը արտերկրում: ISET-ը հպարտանալու առիթներից մեկն այն է, որ կրթօջախի շրջանավարտները հաջողությամբ աշխատանք են գտնում աշխարհի հեղինակավոր սեկտորներում, ինչպիսիք են՝ Չիկագոյի, Նյու-Յորքի, Ստենֆորդի, Փենսիլվանիայի, Լեսթերի, Վարվիքի, ՄաքԳիլի համալսարանները, Քալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը, Փենսիլվանիայի պետական համալսարանը և այլն: ISET-ի շուրջ 34 շրջանավարտներ ներկայումս շարունակում են իրենց ուսուցումը ասպիրանտական ծրագրերով ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում, օգտվելով ամբողջական կրթաթոշակներից և ուսանողական թոշակներից:
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ISET-ՈՒՄ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆԵԼՈՒ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
• Հնարավորություն՝ մարտահրավեր նետելու ինքներդ ձեզ և ապագա գործատուներին ապացուցելու ձեր տոկունությունն ու արագ սովորելու ընդունակությունները:
• Ուսումնասիրել ժամանակակից տնտեսագիտության և ֆինանսների տեսությունը, կիրառել այն աշխատանքում և ուսումնասիրություններ կատարելիս:
• Զարգացնել անալիտիկ ունակություններ, որոնք ձեզ պետք կգան ցանկացած աշխատանքում և մշտապես փոփոխվող պայմաններում:
• Սովորել աշխատել վիճակագրական տվյալների և թվերի հետ, հասկանալ տրենդները և կատարել ճշգրիտ կանխորոշումներ:
• Գերազանց տիրապետել անգլերեն լեզվին, ձեռք բերել հաղորդակցվելու և ներկայացնելու ունակություններ, առավել ռացիոնալ օգտագործել ժամանակը և զարգացնել աշխատանքային էթիկան:
Դառնալ ISET-ի մեծ ընտանիքի անդամը:
Responsibilities
-N/A
RequiredQualifications
-N/A
Benefits
No comments:
Post a Comment