Tuesday, April 11, 2017

Job: Վարկ��յին Մասնագետ at Ameriabank CJSC Company

Location: Հայաստան, Երևան

Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Type: Լրիվ դրույք

Deadline: 4/16/2017 12:00:00 AM

Salary: 100,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 ՀՀ դրամ` Բանկի S դասի վարձատրության սանդղակին համապատասխան

Description
Ապահովել վարկերի տրամադրումը և հետագա սպասարկումը:


ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Հաճախորդների սպասարկման բաժին

ՊԱՇՏՈՆԸ` Վարկային Մասնագետ


ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
-Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
-Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
-Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն


ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` ՀՀ, ք. Երևան

Responsibilities
-Տրամադրել ընդլայնված խորհրդատվություն վարկերի գծով պոտենցիալ վարկառու-հաճախորդներին
-Կատարել հաճախորդի կողմից ներկայացված փաստաթղթերի և/կամ տեղեկատվության պատշաճ ուսումնասիրություն, կատարել հաճախորդների վարկունակության և վարկարժանության գնահատում
-Հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ կատարել հարցումներ համապատասխան տեղեկատվական բյուրոներ
-Կազմել և ներկայացնել վարկի տրամադրման վերաբերյալ եզրակացություն
-Կազմել և վարել հաճախորդի վարկի թղթապանակը` թղթային և էլեկտրոնային տեսքով (այդ թվում բանկային օպերացիոն համակարգում, CRM տվյալների բազայում)
-Կազմել վարկային, գրավի և երաշխավորության պայմանագրերը, կազմակերպել դրանց կնքումը
-Ապահովել վարկի տրամադրման և հետագա սպասարկման համար անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությունը
-Կատարել համապատասխան պայմանագրերի ներմուծում բանկային օպերացիոն համակարգ, ուղղել վարկի տրամադրման էլեկտրոնային կարգադրություն համապատասխան ստորաբաժանմանը
-Իրականացնել իր կողմից տրամադրված վարկերի ընթացիկ սպասարկումը և մոնիթորինգը
-Հետևել ընթացիկ վարկերի ժամանակին մարմանը և ուշացումների դեպքում այդ մասին տեղյակ պահել համապատասխան ծառայություններին
-Տրամադրել մասնագիտական եզրակացություններ
-Բաժնի ղեկավարին ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ

RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության ոլորտում /ACCA, MBA դիտարկվում է որպես առավելություն/
-Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում, որից առնվազն 1 տարին հաճախորդների սպասարկման ոլորտում
-Microsoft Office-ի լավ իմացություն, ՀԾ Բանկ 4.0 և Outlook համակարգի իմացությունը ցանկալի է
-Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների լավ իմացություն
-Գիտելիքներ բանկային գործի և գործառնությունների, բանկային և քաղաքացիական օրենսդրության, հաշվապահական հաշվառման ոլորտներում
-Հաղորդակցման հմտություններ և կիրթ պահելաձև
-Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
-Թիմային աշխատանքի ունակություններ
-Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն

Benefits

Job URL: iJob.am - Վարկային Մասնագետ @ Ameriabank CJSC

No comments:

Post a Comment