Monday, April 3, 2017

Job: Ն��րմուծման և լոգիստիկայ�� բաժնի մասնագետ at Alpha Food Service LLC Company

Location: Armenia, 0031, Yerevan, Ara Sargsyan Street, 4 Building

Category: Առաքում, բեռնափոխադրում

Type: Լրիվ դրույք

Deadline: 5/3/2017 12:00:00 AM

Salary: N/A

Description
«ԱԼՖԱ ՖՈՒԴ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն փնտրում է ներմուծման և լոգիստիկայի գծով փորձառու մասնագետների՝ Ներմուծման և լոգիստիկայի բաժնի մասնագետի թափուր հաստիքը համալրելու նպատակով:

Responsibilities
-Արտաքին շուկայից ապրանքների ներմուծման ընթացքի պլանավորում, մատակարարից ստացված փաստաթղթերի ստուգում, տրանսպորտային միջոցների փնտրման ու նրանց գործունեության վերահսկման աշխատանքների իրականացում, պատվերների՝ ժամանակին ձևակերպում
-Ակտիվ նամակագրություն և բանակցությունների վարում մատակարարների և տրանսպորտային ընկերությունների հետ մատակարարվող ապրանքների ու բեռնափոխադրման ժամկետների, արժեքների և այլ պայմանների շուրջ
-Բեռնափոխադրման լավագույն գին/որակ համադրության ապահովման նպատակով գնառաջարկի հարցում տրանսպորտային ծառայություններ մատուցող ընկերություններին
-Պատվերների բեռնափոխադրման գործընթացի, մաքսազերծման կազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթների պատրաստում (պայմանագրեր, հաշիվ ապրանքագրեր, բեռնագրեր, դիմումներ, մաքսազերծման համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթներ և այլն)
-1C համակարգչային ծրագրի միջոցով պահեստում առկա պաշարների շարժի հետևողական վերահսկում՝ ապրանքային մնացորդների կուտակումները պահեստում բացառելու և անհրաժեշտ ապրանքների մշտական առկայությունն ապահովելու նպատակով
-Ակտիվ մասնակցություն ներմուծման և լոգիստիկայի ողջ ընթացքին, համապատասխան տեղեկատվության մուտքագրում համակարգչային ծրագիր
-Համագործակցություն Ընկերության մյուս ստորաբաժանումների հետ` կապված մատակարարման շղթայի արդյունավետ կառավարման, պատվերների համաձայնեցման և անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման հետ
-Սահմանված ժամանակացույցերի համաձայն կազմակերպված աշխատանքների, ցուցանիշների և համապատասխանաբար ստացված արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների տրամադրում տնօրինությանը

RequiredQualifications
-Բարձրագույն Կրթություն
-Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ներմուծման և լոգիստիկայի բնագավառում
-Պրոֆեսիոնալ հմտություններ
-Ներմուծման, լոգիստիկայի և մաքսազերծման գործընթացների վերաբերյալ բազային գիտելիքների առկայություն
-Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
-Հաղորդակցման և բանակցային գերազանց հմտություններ, կազմակերպչական ձիրք
-Գործնական նամակագրության կարողություն
-Համակարգչային ծրագրերի գերազանց տիրապետում (MS Office, Internet, 1C համակարգչային ծրագրի իմացությունը՝ ցանկալի)
-Աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում արագ, ճկուն և ճշգրիտ աշխատելու ունակություն, սթրեսակայունություն, պարտաճանաչություն, պատասխանատվության զգացում

Benefits

Job URL: iJob.am - Ներմուծման և լոգիստիկայի բաժնի մասնագետ @ Alpha Food Service LLC

No comments:

Post a Comment