Location: Yerevan, Armenia
Category: Անվտանգություն
Type: Պայմանագրային
Deadline: 06-Mar-20 12:00:00 AM
Salary: N/A
Description
Թափուր աշխատատեղ
Անվտանգության աշխատակից
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) անկախ, չեզոք և անկողմնակալ կազմակերպություն է, որի բացառապես մարդասիրական առաքելությունն է պաշտպանել պատերազմից և ներքին բռնության իրավիճակներից տուժած մարդկանց կյանքն ու արժանապատվությունը, ինչպես նաև աջակցություն տրամադրել նրանց: ԿԽՄԿ-ն նաև փորձում է կանխարգելել տառապանքը Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի և մարդասիրական սկզբունքների խթանման և ամրապնդման միջոցով: ԿԽՄԿ-ն հիմնադրվել է 1863 թվականին՝ սկիզբ առնելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժումից:
ԿԽՄԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղում հայտարարում է անվտանգության աշխատակցի թափուր աշխատատեղ Ստեփանակերտում: Աշխատանքը լրիվ դրույքով է՝ հերթափոխային ժամանակացույցով։
Responsibilities
-Անվտանգության աշխատակիցը ապահովում և պահպանում է համապատասխան տարածքների անվտանգությունը։
-Ընդունում է այցելուներին, ստուգում, գրանցում և զեկուցում է համապատասխան տարածքներ ժամանող բոլոր այցելուների և փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունը
-Անմիջապես զեկուցում է իր վերադասին և անվտանգության պատասխանատուին որևէ խնդրի/պատահարի կամ որևէ կասկածելի զարգացման վերաբերյալ
-Պարբերաբար ստուգում է ԿԽՄԿ բոլոր տարածքների անվտանգությունը/ապահովությունը և վերահսկում դրանք՝ պատահարների կանխարգելման նպատակով
-Պատասխանում է հեռախոսազանգերի ոչ աշխատանքային ժամերին և հանգստյան օրերին, ինչպես նաև հաղորդում անհրաժեշտ տեղեկությունը համապատասխան աշխատակիցներին
-Վարում է ռադիո/հեռախոսային կոնտակտային տվյալները և գրանցում դրանք գրանցամատյանում ռադիոօպերատորների բացակայության ժամանակ
-Լվանում և մաքրում է գրասենյակի բակում կայանված ԿԽՄԿ-ի մեքենաները, պահպանում է գրասենյակի բակի և հարակից տարածքի մաքրությունը
-Անհրաժեշտության դեպքում կատարում է այլ պարտականություններ՝ աջակցության նպատակով
RequiredQualifications
-Տարրական կրթություն
-Նման պաշտոնում նախկին աշխատանքային փորձը ցանկալի է
-Հայերենի իմացություն, անգլերենի տարրական գիտելիքներ, ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
-Անվտանգության սարքավորումների հետ աշխատանքի իմացությունը կդիտվի որպես առավելություն
-Համակարգչային գիտելիքները կդիտվեն որպես առավելություն
Benefits
No comments:
Post a Comment