Location: Yerevan, Armenia
Category: Banking/credit
Type: Full time
Deadline: 29-Mar-20 12:00:00 AM
Salary:
Description
Responsibilities
- Կազմակերպել, պլանավորել, ղեկավարել և վերահսկել Գործառնական ռիսկերի կառավարման բաժնի գործունեությունը,
- Լուծել Գործառնական ռիսկերի կառավարման բաժնի գործառույթներից բխող խնդիրները և կայացնել որոշումներ,
- Գործառնական ռիսկերի կառավարման բաժնի աշխատողների միջև բաշխել աշխատանքները, սահմանել հսկողություն նրանց աշխատանքային պարտականությունների կատարման և կարգապահության նկատմամբ, գնահատել աշխատակիցների կատարած աշխատանքները, տալ համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ,
- Մշակել Բաժնի կողմից կառավարվող ռիսկերի կառավարմանը ուղղված աշխատանքները կանոնակարգող ներքին իրավական ակտեր,
- Մշակել, ներդնել և գնահատել Գործառնական ռիսկերի կառավարման մոդելներ,
- Պատրաստել և ներկայացնել Բանկի կառավարման մարմիններին ներկայացվող հաշվետվություններ,
- Հսկողություն իրականացնել Բաժնի կողմից կառավարվող ռիսկերի գծով սահմանված ներքին և արտաքին սահմանաչափերի նկատմամբ,
- Բանկում գործառնական ռիսկերի արդյունավետ կառավարման նպատակով գույքագրել և ուսումնասիրել գործարար գործընթացները, նույնականացնել պոտենցիալ ռիսկերը և իրականացնել ռիսկերի քարտեզավորում,
- Ուսումնասիրել Գործառնական ռիսկերի կառավարման միջազգային փորձը և ներկայացնել առաջարկություններ՝ կառավարման ոլորտը զարգացնելու ուղղությամբ։
RequiredQualifications
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, մաթեմատիկայի կամ հարակից ոլորտներում),
- Ֆինանսաբանկային համակարգի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
- Բանկային գործունեության կարգավորման օրենսդրական և նորմատիվային դաշտի իմացություն,
- Գործառնական ռիսկերի կառավարման համակարգի իմացություն,
- Հաշվապահական հաշվառման սկզբունքների իմացություն,
- Որոշումների կայացման ունակություն,
- Միջանձնային հարաբերություններ, կոնֆլիկտների կառավարում,
- Կազմակերպչական և հաղորդակցման ունակություններ,
- Վերլուծական ունակություններ,
- Բանակցելու և առողջ դատելու ունակություն,
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
- Ծանրաբեռնված և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
- Մտքերը հստակ շարադրելու հմտություն,
- Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային հմտություններ,
- Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ) և անգլերեն (լավ) լեզուների իմացություն։
Benefits
Job URL: iJob.am - Head of Operational Risks Management Division @ AraratBank OJSC
No comments:
Post a Comment