Location: Yerevan, Armenia
Category: Ընդհանուր բնույթի աշխատանք
Type: Այլ
Deadline: 13-Mar-20 12:00:00 AM
Salary: N/A
Description
Թափուր աշխատատեղ
Տնտեսուհի
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) անկախ, չեզոք և անկողմնակալ կազմակերպություն է, որի բացառապես մարդասիրական առաքելությունն է պաշտպանել պատերազմից և ներքին բռնության իրավիճակներից տուժած մարդկանց կյանքն ու արժանապատվությունը, ինչպես նաև աջակցություն տրամադրել նրանց: ԿԽՄԿ-ն նաև փորձում է կանխարգելել տառապանքը Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի և մարդասիրական սկզբունքների խթանման և ամրապնդման միջոցով: ԿԽՄԿ-ն հիմնադրվել է 1863 թվականին՝ սկիզբ առնելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժումից:
Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակությունը հայտարարում է տնտեսուհու թափուր աշխատատեղ։ Աշխատանքը Երևանում է՝ 80 % դրույքաչափով։
Responsibilities
-Տրամադրում է մաքրության, լվացման և տնային տնտեսվարության ծառայություններ ԿԽՄԿ բնակելի տարածքներում
-Ապահովում է բոլոր սենյակների մաքրությունը, կոկիկությունը և համապատասխանությունը ընդունված չափանիշներին
-Պահպանում է բոլոր աշխատանքային գործիքներն ու սարքերը պատշաճ աշխատանքային վիճակում, տեղեկացնում է որևէ խափանման կամ խնդրի, վերանորոգման կամ փոխարինման անհրաժեշտության մասին
-Մշտապես հետևում է մաքրող միջոցների և պարագաների առկայությանը և անհրաժեշտության դեպքում պատվիրում դրանք
-Խստորեն պահպանում է առողջության և անվտանգության կանոնները և կազմակերպության ընթացակարգերը
-Անհրաժեշտության դեպքում աջակցում է գործընկերներին կազմակերպչական հարցերում և այլ առաջադրանքներում
RequiredQualifications
-Տարրական դպրոցական կամ ավելի բարձր կրթություն
-Համապատասխան աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն
-Հայերենի գերազանց և անգլերենի տարրական իմացություն, ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
Benefits
Job URL: iJob.am - Տնտեսուհի @ The International Committee of the Red Cross (ICRC) Delegation in Armenia
No comments:
Post a Comment