Monday, October 1, 2018

Job: Տրանսպորտային բաժնի ղեկավար at Alfa Pharm CJSC Company

Location: Yerevan, Armenia

Category: Procurement/Logistics/Courier

Type: Full time

Deadline: 31-Oct-18 12:00:00 AM

Salary:

Description

Responsibilities

 

  • Ապահովում է ընկերության գործառնության համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների առկայությունը, սարքինությունը և բեռնափոխադրումների պատշաճ կազմակերպումը,
  • Ապահովում է ընկերության մյուս ստորաբաժանումներին իրենց ֆունկցիոնալ պարտականությունների կատարման համար անհրաժեշտ մարդատար տրանսպորտով,
  • Կազմակերպում է ընկերության տնօրինության տակ գտնվող տրանսպորտային միջոցների ռացիոնալ օգտագործումը, դրանց շահագործման կազմակերպումն ու վերահսկումը,
  • Վերահսկում  և ապահովում է բոլոր տրանսպորտային միջոցների վառելիքի /դիզ. գազ, բենզին և այլն/ և այլ նյութերի /յուղեր, քսանյութեր/  ծախսերի հաշվառումը, անընդհատ աշխատանքներ է տանում վառելիքի ու տրանսպորտի տեխնիկական սպասարկման ծախսերի նվազեցման ու օպտիմալացման ուղղությամբ,
  • Կազմակերպում է տեխնիկական անսարքություններ ունեցող ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումը, վերանորոգումը,
  • Պլանավորում և կազմակերպում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների նորոգման համար անհրաժեշտ պահեստամասերի  ձեռքբերման աշխատանքները,
  • Ըստ վաճառքի բաժինների ներկայացրած պահանջի՝ կազմակերպում և ուղղորդում է վարորդների աշխատանքը, գծում է երթուղիներ, մշտապես օպտիմալացնում է արդեն եղած երթուղիները,
  • Համակարգում է դեղատներից ապրանքների առաքման ծառայության աշխատանքները առցանց վաճառքների դեպքում,
  • Կազմակերպում և հետևում է ավտոմեքենաների սպասարկման պետականորեն պարտադիր պահանջների իրականացմանը` տեխնիկական զննումը, ԱՊՊԱ պայմանագրերի կնքումը, ավտոմեքենաների առք ու վաճառքի հետ կապված պետական պահանջները, փաստաթղթերի ձևակերպումը,
  • Անմիջականորեն ստուգում է մեքենաների տեխնիկական վիճակը` նախքան վերանորոգման որոշման կայացումը և արհեստավորի մոտ ուղարկվելը,
  • Համագործակցում ու կապեր է հաստատում վերանորոգում իրականացնող արհեստավորների, ընկերությունների հետ,
  • Իրականացնում է ընկերության աշխատակիցների /ցանկը հաստատվում է տնօրենի կողմից/ ավտոմեքենաների շահագործման վառելիքի սահմանաչափերի վերահսկումը և կտրոնների տրամադրումը,
  • Ապահովում է կատարված աշխատանքների ու ծախսերի մասին հաշվետվությունների կազմումն ու ներկայացումը,
  • Կազմում է բաժնի  ծախսային բյուջեն, իրականացնում է դրա օպերատիվ վերանայում և ճշգրտում:

RequiredQualifications

  • Բարձրագույն կրթություն /ցանկալի է տեխնիկական/,
  • Համապատասխան աշխատանքային փորձ
  • Կառավարման և աշխատանքի ճիշտ պլանավորման հմտություն
  • Առաջնորդելու և ղեկավարելու փորձ,
  • Քանակական և որակական վերլուծություններ անելու ունակություն,
  • MS office փաթեթի գիտելիքներ,
  • Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջարկելու ունակություն,
  • Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն
  • Լինել դինամիկ, պրոակտիվ, նախաձեռնող և ինքնուրույն, կարողանալ աշխատել թիմում:

Benefits

Job URL: iJob.am - Տրանսպորտային բաժնի ղեկավար @ Alfa Pharm CJSC

No comments:

Post a Comment