Location: JobParser.Models.LocationModel
Category: Procurement/Logistics/Courier
Type: Full time
Deadline: 26-Jul-18 00:00:00
Salary:
Description
Responsibilities
- Պահպանել և կառուցել առողջ, էթիկապես բարձր և լիովին թափանցիկ աշխատանքային հարաբերություններ պահեստի ծառայություններից օգտվող բոլոր վերջնական սպառող բաժինների հետ:
- Իրականացնել պահեստավորման համար նախատեսված ապրանքների ընդունում և մշակում (բեռնաթափման և ընդունման աշխատանքների կազմակերպում)։
- Պատասխանատվություն կրել նյութերի անվտանգ և ճշգրիտ պահեստավորման , բաշխման և ըստ տեսակների դասավորման համար՝ ստեղծելով պատշաճ տարածքներ։
- Ապահովել պաշարների, ինչպես նաև արտադրանքի ժամանակին և ճշգրիտ դուրս գրումը պահեստից։
- Ձևավորել և ստեղծել պահեստավորված ապրանքների ծրագրային բազա և ապահովել ստացված ապրանքների ճշգրիտ մուտքագրումը ծրագրի մեջ:
- Իրականացնել ապրանքի պահեստավորում և պիտակավորում ըստ համապատասխան ծրագրի (1C)։
- Ղեկավարել և իրականացնել ամենամյա և պարբերական գույքագրումներ։
- Մշակել պահեստի և պաշարների կառավարման կարևոր և անհրաժեշտ քաղաքականություններ և ընթացակարգեր, ինչպես նաև համապատասխան փաստաթղթաշրջանառություն և հավաստիանալ, որ դրանք պահպանվում են:
- Ապահովել անձնակազմի ռեսուրսների առավելագույն օգտագործում` առաջադրանքների ճիշտ բաշխվածության և հաճախորդների պահանջի հիման վրա:
- Կազմակերպել պահեստի անվտանգությանն ու մաքրությանը վերաբերող աշխատանքները, ինչպես նաև պատասխանատու լինել պահեստի տարածք մուտք գործելու և անվտանգության համար:
RequiredQualifications
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ տվյալ բնագավառում,
- Պահեստի կառավարման համակարգի վերաբերյալ ժամանակակից և արդիական գիտելիքներ,
- Պահեստի փաստաթղթերը, հաշիվ-ապրանքագրերը, առաքման անդորրագրերը և ապրանքի մուտքի օրդերները մեկնաբանելու ունակություն,
- Համակարգչային լավ հմտություններ, Microsoft Office ծրագրային փաթեթի, 1C ծրագրով աշխատելու ունակություն, տվյալների բազաների ստեղծման, մշակման և կառավարման կարողություն,
- Կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտությունների առկայություն:
- Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն (հաղորդակցման մակարդակ):
Benefits
No comments:
Post a Comment