Tuesday, June 26, 2018

Job: Պահեստապետ at Vallex Group CJSC Company

Location: JobParser.Models.LocationModel

Category: Ընդհանուր բնույթի աշխատանք

Type: Լրիվ դրույք

Deadline: 08-Jul-18 00:00:00

Salary: Մրցակցային՝ կախված թեկնածուի հմտություններից և նախկին փորձից

Description
Սույն պաշտոնի հիմնական առաքելությունն է կոորդինացնել և կառավարել ապրանքների ստացման գործընթացը, պահեստավորումը և անվտանգ ու արագ կերպով դրանց բաշխումը` ներքին հաճախորդներին և սպառող բաժիններին օժանդակելու նպատակով:

Պաշտոնը: Պահեստապետ
Աշխատանքային գրաֆիկ: Լրիվ դրույք
Աշխատանքի սկիզբ: Հնարավորինս սեղմ ժամկետներում
Աշխատանքի տևողություն: Երկարաժամկետ՝ 3 ամիս փորձաշրջանով
Աշխատանքի վայրը: ՀՀ, ք․ Երևան

Responsibilities
-Պահպանել և կառուցել առողջ, էթիկապես բարձր և լիովին թափանցիկ աշխատանքային հարաբերություններ պահեստի ծառայություններից օգտվող բոլոր վերջնական սպառող բաժինների հետ:
-Իրականացնել պահեստավորման համար նախատեսված ապրանքների ընդունում և մշակում (բեռնաթափման և ընդունման աշխատանքների կազմակերպում)։
-Պատասխանատվություն կրել նյութերի անվտանգ և ճշգրիտ պահեստավորման , բաշխման և ըստ տեսակների դասավորման համար՝ ստեղծելով պատշաճ տարածքներ։
-Ապահովել պաշարների, ինչպես նաև արտադրանքի ժամանակին և ճշգրիտ դուրս գրումը պահեստից։
-Ձևավորել և ստեղծել պահեստավորված ապրանքների ծրագրային բազա և ապահովել ստացված ապրանքների ճշգրիտ մուտքագրումը ծրագրի մեջ:
-Իրականացնել ապրանքի պահեստավորում և պիտակավորում ըստ համապատասխան ծրագրի (1C)
-Ղեկավարել և իրականացնել ամենամյա և պարբերական գույքագրումներ
-Մշակել պահեստի և պաշարների կառավարման կարևոր և անհրաժեշտ քաղաքականություններ և ընթացակարգեր, ինչպես նաև համապատասխան փաստաթղթաշրջանառություն և հավաստիանալ, որ դրանք պահպանվում են
-Ապահովել անձնակազմի ռեսուրսների առավելագույն օգտագործում` առաջադրանքների ճիշտ բաշխվածության և հաճախորդների պահանջի հիման վրա
-Կազմակերպել պահեստի անվտանգությանն ու մաքրությանը վերաբերող աշխատանքները, ինչպես նաև պատասխանատու լինել պահեստի տարածք մուտք գործելու և անվտանգության համար

RequiredQualifications
-Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ տվյալ բնագավառում
-Պահեստի կառավարման համակարգի վերաբերյալ ժամանակակից և արդիական գիտելիքներ
-Պահեստի փաստաթղթերը, հաշիվ-ապրանքագրերը, առաքման անդորրագրերը և ապրանքի մուտքի օրդերները մեկնաբանելու ունակություն
-Համակարգչային լավ հմտություններ, Microsoft Office ծրագրային փաթեթի, 1C ծրագրով աշխատելու ունակություն, տվյալների բազաների ստեղծման, մշակման և կառավարման կարողություն
-Կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտությունների առկայություն
-Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն (հաղորդակցման մակարդակ)

Benefits

Job URL: iJob.am - Պահեստապետ @ Vallex Group CJSC

No comments:

Post a Comment