Location: Yerevan, Armenia
Category: Audit/Compliance
Type: Full time
Deadline: 05-Mar-20 12:00:00 AM
Salary:
Description
Responsibilities
- Գործնական աջակցություն ցուցաբերել թիմին ներքին աուդիտի մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված տարբեր փաստաթղթերի (կանոնակարգեր, տարեկան և ռազմավարական ծրագրեր և այլն) կազմման և/կամ դրանց փոփոխման ընթացքում։ Անհրաժեշտության դեպքում դրանք ինքնուրույն կազմել և նախագծերը ներկայացնել թիմին,
- Իրականացնել տարատեսակ աուդիտորական թեստեր/ընթացակարգեր և ճշգրիտ մեկնաբանել արդյունքները սահմանված չափանիշների համաձայն,
- Հասկանալ ֆինանսական, գործառնական և համապատասխանության ռիսկերը, որոնք ազդում կամ կարող են ազդել աուդիտի ենթարկվող կազմակերպության գործունեության վրա,
- Ցուցաբերել այդ ռիսկերը բացահայտելու ու պատշաճ կերպով սահմանելու ունակություն և ներկայացնել համապատասխան գործնական ու արդյունավետ առաջարկություններ,
- Հետևողականորեն փաստաթղթավորել կատարված աշխատանքները, համապատասխան փաստերը և այլ տեղեկատվությունը՝ Բի-Դի-Օ Արմենիա ընկերության ներքին աուդիտի մեթոդաբանությանը և որակի ապահովման պահանջներին համապատասխան,
- Արդյունավետորեն գնահատել աուդիտի արդյունքները՝ համեմատելով եզրակացությունների արդիականությունը, ճշգրտությունը և հեռանկարը կուտակված աուդիտորական ապացույցների հետ,
- Բարդության տարբեր աստիճան ունեցող աուդիտորական թեստերի իրականացման, ինչպես նաև շարունակական վերապատրաստումների միջոցով զարգացնել ներքին աուդիտի սկզբունքների կիրառման ունակություններ, հմտություններ և տեխնիկա,
- Կատարել աշխատանքը սահմանափակ ցուցումներով՝ հաշվի առնելով ղեկավար անձնակազմի օգնությանը դիմելու հանգամանքները,
- Աուդիտի պրակտիկայում և գործընթացներում կատարելագործումներ առաջարկելիս ցուցաբերել ստեղծագործական և նորարարական մոտեցումներ,
- Վերահսկել, աջակցել ու զարգացնել ներքին աուդիտի թիմի կրտսեր անդամներին և միշտ կիսվել սեփական փորձով,
- Նպաստել և մասնակցել թիմի աճին ու զարգացմանը։
RequiredQualifications
- Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների, տնտեսագիտության կամ իրավաբանության ոլորտում,
- Արտաքին աուդիտի, հանրային հատվածի ներքին աուդիտի գործառույթների իրականացման կամ այլ նմանատիպ փորձ,
- Աուդիտորի, գլխավոր հաշվապահի, հանրային հատվածի ներքին աուդիտորի կամ այլ մասնագիտական որակավորման առկայությունը կդիտարկվի որպես առավելություն,
- ArmSoft, MS Office (մասնավորապես՝ PowerPoint, Word և Excel) ծրագրերի իմացություն,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
Benefits
Job URL: iJob.am - Public Sector Internal Auditor @ BDO Armenia CJSC
No comments:
Post a Comment