Tuesday, February 25, 2020

Job: Իրավա��ան at Armenia Wine Company LLC Company

Location: Ashtarak, Aragatsotn Marz, Armenia

Category: Legal

Type: Full time

Deadline: 26-Mar-20 12:00:00 AM

Salary:

Description

Responsibilities

  • Ընկերության հիմնադիր և այլ անհրաժեշտ փաստաթղթերի, ընկերության կառավարման մարմինների գործունեության հավուր պատշաճի ուսումնասիրության (due diligence) իրականացում և հայտանաբերված խախտումների վերացման հնարավոր տարբերակների ներկայացում Ընկերության Գլխավոր տնօրենին: Ընկերության կանոնակարգերի գործող օրենսդրական նորմերի համապատասխանության ստուգում:

  • Պայմանագրերի կնքման, փոփոխման և լուծման ընթացակարգի մշակում և դրանց իրականացման ապահովում: Գործող պայամանագրերի հավուր պատշաճի ուսումնասիրության, իրական ռիսկերի ներկայացում պայմանագիրը նախաձեռնող պատասխանատու անձին, դրանց նվազեցման հնարավոր տարբերակների մշակում:

  • Փորձաքննության ենթարկել և համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ վիզավորել Ընկերության կողմից կնքվող պայմանագրերը:

  • Տրամադրել խորհրդատվություն համապատասխան ստորաբաժանմանը ընկերության ընթացիկ տնտեսական գործունեության ընթացքում ծագող տարաբնույթ իրավահարաբերությունների մասով:

  • Լիցենզավորման գործընթացների իրավական սպասարկում (ըստ անհրաժեշտության):

  • Օտարերկրյա պետություններում լիցենզավորման գործընթացներ իրականացնելիս համապատասխան ծառայություններ մատուցող անձանց հետ համագործակցության և հաղորդակցության ապահովում:

  • Ներպետական դատարաններում և պետական մարմիններում կազմակերպությունների շահերի ներկայացում և պաշտպանություն:

  • Միջազգային արբիտրաժներում, օտարերկրյա դատարաններում և պետական մարմիններում կազմակերպությունների շահերի պաշտպանությամբ հանդես եկող անձանց և կազմակերպությունների հետ համագործակցություն և հաղորդակցության ապահովում:

  • Ապրանքային նշանների, գյուտերի, արդյունաբերական նմուշների և այլն ներպետական և միջազգային գրանցում. արտոնագրային հավատարմատարների հետ համագործակցության և կոմունիկացիաների ապահովում:

  • Իր իրավասությունների սահմաններում ապահովել ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերի պահանջների պահպանումը: Մշակել և պատրաստել կազմակերպության գործառնությունների համար անհրաժեշտ իրավաբանական փաստաթղթերը և տեղեկացնել ղեկավարներին փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ:

  • Ընկերության գործունեության ընթացիկ իրավական սպասարկում:

  • Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարում է պայմանագրով սահմանված աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն կապված այլ գործառույթներ, որոնք համապատասխանում են իր մասնագիտությանը կամ պաշտոնին.

 

RequiredQualifications

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն
  • Մասնագիտական աշխատանքային փորձ նվազագույնը 3 տարի.
  • Word, Excel ծրագրերի իմացություն
  • Անգլերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, այլ օտար լեզվի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն.
  • Լարված իրավիճակներում աշխատելու կարողություն.

Benefits

Job URL: iJob.am - Իրավաբան @ Armenia Wine Company LLC

No comments:

Post a Comment