Thursday, April 25, 2019

Job: ��րտահանման մասնագետ at Երևանի Շամպայն Գինիների Գործարան Company

Location: Yerevan, Armenia

Category: Վաճառք

Type: Լրիվ դրույք

Deadline: 25-May-19 12:00:00 AM

Salary: N/A

Description
Պատասխանատու է ընկերության արտաքին վաճառքների զարգացման և նոր շուկաների ներգրավման համար:

Responsibilities
-արտերկրներում ընկերության արտադրանքի արտահանման և իրացման կազմակերպում
- արտաքին վաճառքի գործընթացների վերահսկում, գործընկերների հետ հաղորդակցության օժանդակում
-նոր գործընկերների հետ հարաբերությունների ստեղծում, նոր շուկաների ձեռքբերում
-առկա արտաքին շուկայի և վաճառքների տեմպերի վերլուծության և մոնիտորինգի իրականացում
- պրեզենտացիաների, առաջարկների, գործընկերներին առնչվող փաստաթղթերի պատրաստում ինչպես նաև ղեկավարության և գործընկերների համար հաշվետվությունների պատրաստում
-ընկերության միջազգային ցուցահանդեսներին մասնակցության հետ կապված նախապատրաստական աշխատանքների իրականացում
-գործընկերների գործարան այցելության համար նախապատրաստական աշխատանքների կատարում
-անմիջական ղեկավարի հանձնարարությամբ պայմանագրով սահմանված աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն կապված այլ գործառույթների կատարում, որոնք համապատասխանում են իր մասնագիտությանը կամ պաշտոնին

RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն
-Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ միջազգային առևտրի ոլորտում (տրանսպորտային ընկերությունների հետ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն)
-Միջազգային առևտրի փաստաթղթաշրջանառության ստանդարտների իմացություն
- Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
-Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ
-Ճկունություն և սթրեսակայունություն
-Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն

Benefits

Job URL: iJob.am - Արտահանման մասնագետ @ Երևանի Շամպայն Գինիների Գործարան

No comments:

Post a Comment