Location: Yerevan, Armenia
Category: Banking/credit
Type: Full time
Deadline: 29-May-19 12:00:00 AM
Salary:
Description
Responsibilities
- Կազմակերպել գրասենյակի կոմունալ ծառայությունների և հեռախոսազանգերի վճարացուցակների հավաքագրումը և ապահովել վճարման ժամանակին կատարումը,
- Համագործակցել ապրանքների և ծառայությունների մատակարարների հետ՝ առավել արդյունավետ դարձնելով բաժնի աշխատանքը,
- Ապահովել արդյունավետ գնումների կատարում՝ պահելով գին-որակ համադրությունը,
- Հաստատված պահանջագրերի հիման վրա կազմակերպել կազմակերպությանն անհրաժեշտ սպառողական ապրանքների գնումների իրականացումը,
- Ուղարկել և/կամ ստանալ փաթեթներ մասնաճյուղերից,
- Ապահովել գլխամասային գրասենյակի կազմակերպչական տեխնիկայի անխափան աշխատանքը և անհրաժեշտության դեպքում կազմակերպել որակյալ և ժամանակին վերանորոգում,
- Իրականացնել կազմակերպության համար գույքի գնման և ձևակերպման աշխատանքները,
- Ապահովել կազմակերպության աշխատակիցներին տրանսպորտային միջոցներով` համաձայն հաստատված պահանջագրերի կամ հրամանների,
- Ապահովել կազմակերպության տեխնիկական համակարգերի (օդափոխում, ջերմամատակարարում, ջրամատակարարում, գազամատակարարում, էլեկտրականության մատակարարում, նաև վթարային իրավիճակներում) անխափան և անվտանգ աշխատանքը,
- Ապահովել պաշտոնի հետ կապված գործունեությանը վերաբերող փաստաթղթերը,
- Հաշվապահությանը ապահովել համապատասխան և ժամանակին ներկայացված տեղեկություններով և փաստաթղթերով ադմինիստրատիվ, կազմակերպչական, գնումների և տրանսպորտային ծախսերի վերաբերյալ համաձայն կազմակերպության պահանջների
RequiredQualifications
- B կարգի վարորդական իրավունքը պարտադիր է
- MS Office ծրագրային փաթեթի լավ հմտություններ (Word, Excel)
- Փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն
- Գործնական շփման էթիկա
- Սահուն հայերենի իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է
- Հաճախորդների և կազմակերպության աշխատակիցների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն
Benefits
Job URL: iJob.am - Ադմինիստրատիվ հարցերով օգնական @ Sef International UCO LLC
No comments:
Post a Comment