Location: Yerevan, Armenia
Category: Education/training
Type: Full time
Deadline: 30-May-19 12:00:00 AM
Salary:
Description
Responsibilities
Աշխատանքային պարտականություններն են ՝
- Մասնակցել միջին և ավագ դպրոցների գործողությունների ռազմավարական ծրագրի մշակման, իրականացման, գնահատման և բարելավման աշխատանքներին:
- Աշխատել դպրոցական համայնքի բոլոր անդամների (ծնող, աշակերտ, ուսուցիչ և այլն) հետ` դպրոցի գաղափարախոսության ընկալման, ծրագրի առանձնահատկությունները հասկանալու, դպրոցական կյանքին մասնակից դառնալու ուղղությամբ:
- Մշակել և պարբերաբար վերանայել միջին և ավագ դպրոցների կրթական ծրագրերը (ուսումնական և արտաուսումնական աշխատանքներ):
- Ապահովել միջին և ավագ դպրոցների կրթական ծրագրերի արդյունավետ իրականացումը:
- Ապահովում է միջին և ավագ դպրոցների ուսումնական գործընթացի բարելավմանը և արդյունավետության գնահատմանն ուղղված շարունակական աշխատանքները:
- Կազմակերպել միջին և ավագ դպրոցների ընդունելության գործընթացը
- Աջակցել ուսուցիչներին` պարբերաբար և համակարգված իրականացնել համատեղ պլանավորում:
- Աշխատել դպրոցի ուսուցչական կազմի մասնագիտական զարգացման ուղղությամբ:
- Մասնակցել միջին և ավագ դպրոցների աշխատակիցների ընդունելության գործընթացին (մրցույթ, հարցազրույց, …) ներկայացնում կարծիք:
- Մասնակցել աշխատակազմի գործունեության գնահատմանը` ապահովելով հետադարձ կապ յուրաքանչյուր աշխատակցի մասնագիտական գործունեության վերաբերյալ:
- Հետևել միջին և ավագ դպրոցների գործունեության պատշաճ լուսաբանմանը դպրոցի կայքէջում:
- Մշակել համապատասխան ձեռնարկներ/բուկլետներ/նյութեր ծնողների, աշխատակիցների, դպրոցով հետաքրքրվողների համար:
- Կազմել ուսումնական և արտաուսումնական աշխատանքների համար անհրաժեշտ նյութերի և պարագաների ցանկը:
- Կազմել ուսումնական էքսկուրսիաների, համադպրոցական և խմբային միջոցառումների ցանկը, հետևել դրանց պատշաճ իրականացմանը:
- Իր գործառույթների շրջանակում իրականացնել դպրոցի տնօրենի հանձնարարականները:
RequiredQualifications
- բարձրագույն մասնագիտական կրթություն,
- կազմակերպվածություն և պարտաճանաչություն,
- դժվար իրավիճակներում նախաձեռնություն վերցնելու ունակություն,
- խնդիրներին ստեղծագործաբար մոտենալու և նորարարական լուծումներ առաջարկելու կարողություն,
- մշտապես սովորելու ցանկություն – պահանջմունք,
- դպրոցական փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն,
- սեմինարներ կազմակերպելու կարողություն,
- միջազգային միջին և ավագ դպրոցի ծրագրերի իմացություն
Benefits
Job URL: iJob.am - Միջին և ավագ դպրոցների ծրագրերի համակարգող @ Global Bridge LLC
No comments:
Post a Comment