Location: Yerevan, Armenia
Category: Marketing/Advertising/PR
Type: Full time
Deadline: 30-May-19 12:00:00 AM
Salary:
Description
Responsibilities
• Իրականացնում է մարքեթինգային հետազոտություններ և կազմակերպում է վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումներ,
• Մշակում և ներդնում է Ընկերության ծառայությունների առաջխաղացման ուղիներ,
• Ուսումնասիրում է սպառողների նախասիրությունները, դրանց հիման վրա կատարում է հետազոտություն, ինչպես նաև հավաքագրում և տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն,
• Մասնակցում է վաճառքների պլանավորման աշխատանքներին՝ վաճառքի բաժնի հետ համատեղ, ըստ հաճախորդների սեգմենտների, հիմնական ծառայությունների,
• Մշակում է վաճառքի բաժնի համար յուրահատուկ բոնուսային ծրագրեր կոնկրետ մարքեթինգային ակցիաների ուղղվածությամբ,
• Մշակում է մարքեթինգային ակցիաների ցանկը, և իրականացնում է ակցիաները,
• Վարում է բանակցություններ գովազդային ընկերությունների հետ, կազմակերպում է գովազդային արշավներ,
• Կատարում է մրցակիցների ակտիվության, գործունեության հետազոտություններ,
• Իրականացնում է նոր ապրանքների նկատմամբ պահանջարկի, նոր շուկաների բացահայտում, կատարում է սպառողների բավարարվածության ուսումնասիրություն,
• Իրականացնում է վաճառքների վիճակագրական վերլուծություններ,
• Կատարում է ընկերության կայքի, սոցիալական ցանցերում ընկերության էջերի վարում, թարմացում, նպաստում է դրանց առաջխաղացմանը,
• Իրականացնում է շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն՝ պարզելու առկա ծառայություններն և գնառաջարկները,
• Մասնակցում է գների ձևավորման և գնային քաղաքականության մշակման աշխատանքներին,
• Մշակում և համակարգում է պրոմո-խորհրդատվությանն ուղղված գործառույթները,
• Վերահսկում է արդեն իսկ գործող վաճառքները, ակցիաները, զեղչային համակարգերը,
• Վերլուծում է վաճառքի օրինաչափությունները, ինչպես նաև կատարում է կանխատեսումներ ապագայում սպասվող թրենդների զարգացման վերաբերյալ
RequiredQualifications
• Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ բիզնեսի կառավարման ոլորտում,
• Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ,
• Սոցիալական կայք - էջերի վարման փորձառություն, կայքի օպտիմիզացիա և առաջխաղացում
• SEO գործիքների բազային իմացություն, ինչպիսին են Google Analytics, Google Adwords, Webmaster, HTML, CSS
• Facebook, Twitter, Instagram, Tumblr, Youtube, Pinterest, Linkedin, Google + լավ իմացություն,
• Վաճառքների խթանման փորձ,
• Հաղորդակցության գերազանց հմտություններ,
• Նորարար և կրեատիվ մտածողություն,
• Վերլուծական մտածողություն,
• Նախագծերի կառավարման ունակություն,
• Թիմում աշխատելու հմտություններ,
• Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
• Microsoft Office ծրագրերի լավ իմացություն,
• Տպարանների, դիզայն ստուդիաների և աշխատանքի համար անհրաժեշտ նյութերի մատակարարների հետ աշխատելու փորձ:
Benefits
No comments:
Post a Comment