Location: Yerevan, Armenia
Category: Այլ
Type: Այլ
Deadline: 28-Sep-18 00:00:00
Salary: N/A
Description
Ծրագրի անվանումը․ «Սոցիալական աշխատանքի բարելավում և հաշմանդամություն ունեցող երեխաների համար ծառայությունների որակի բարձրացում»
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱԴՐԱՆՔ
Անվանում՝ Հատուկ կարիքներով երեխաների հետ աշխատող մասնագետների վերապատրասման փորձագետ
Սույն նախաձեռնությունն իրականացվում Է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների խթանում եւ պաշտպանություն Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը Եվրոպական միության «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» բյուջետային աջակցության ծրագրի (15.7 միլիոն եվրո) մաս է կազմում, և իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) Զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ։ Ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանում մարդու իրավունքների պատշտպանության ուժեղացմանը, մշակելով և կիրառելով օրենսդրական կարգավորումներ, մշտադիտարկման մեխանիզմներ, հանրային իրազեկում, ներառական քաղաքականության, ինչպես նաև շահագրգիռ կողմերի կարողությունների հզորացում։
Ծրագրի 5․1 գործողության շրջանակներում (Համայնքային աջակցության կենտրոնները կարգավորող՝ միջազգային չափանիշներին համապատասխան իրավական դաշտի ձևավորում), ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Սեյվ դը Չիլդրեն կազմակերպության հետ համատեղ իրականացնում են «Սոցիալական աշխատանքի բարելավում և հաշմանդամություն ունեցող երեխաների համար ծառայությունների որակի բարձրացում» ծրագիրը։
Ըստ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված երեխայի բարեկեցության ոլորտի նոր բարեփոխումների, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) և ՀՀ կրթության և գիտության նախարարության (ԿԳՆ) ներքո գտնվող խնամքի հաստատությունների առնվազն 50%-ը պետք է վերակազմավորվեն և դառնան համայնքային աջակցության կենտրոններ, որն արտացոլված է 2017-2021թթ. երեխաների իրավունքների պաշտպանության ռազմավարական գործողությունների ծրագրում։ Ըստ այդմ, ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԱՍՀՆ Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N1 գիշերօթիկ հաստատության, Երևանի թիվ 2, Կապանի N1 գիշերային խնամքի և պաշտպանության հաստատությունների վերակազմավորմանը: Թեև նշված հաստատությունների մասնագետները անցել են որոշ վերապատրաստումներ, ըստ մի շարք փորձագետների, այնուամենայնիվ, նրանց անհրաժեշտ է գործուն աջակցություն՝ իրենց լիազորությունների շրջանակներում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու համար:
Նախաձեռնության ընդհանուր նպատակն է բարելավել հաշմանդամություն ունեցող երեխաների եւ նրանց ընտանիքներին տրամադրվող ծառայությունների որակը՝ հզորացնելով հոգեբանների, սոցիալական մանկավարժների և հատուկ մանկավարժների կարողությունները` հիմք ընդունելով երեխայակենտրոն և մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումները։
Տեխնիկական առաջադրանքի նպատակ, խնդիրներ
Ուսումնասիրել Սյունիքի, Շիրակի, Լոռվա և Երևանի ԱՍՀՆ Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների մասնագիտական անձնակազմերի՝ սոցիալական մանկավարժների, հոգեբանների, հատուկ մանկավարժների մասնագիտական վերապատսրաստման առկա ծրագրերը, դրանց արդյունավետությունը հաշմանդամությամբ երեխաների հետ աշխատանքի իրականացման տեսանկյունից, բացահայտել առկա մասնագիտական ծրագրերի բացերը, և մշակել ծրագիր՝ հաշմանդամությամբ երեխաների հետ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար։ Իրականացնել նշված հաստատությունների անձնակազմի վերապատրաստում ըստ նախապես մշակված պլանի և ժամանակացույցի։
Տևողությունը և վճարման պայմանները
Ուսումնասիրությունն իրականացնող կազմակերպությունը աշխատանքները պետք է իրականացնի 2018թ սեպտեմբեր-հոկտեմբեր ամսին պայմանագրի ստորագրումից հետո` 20 օրվա ընթացքում:
Responsibilities
-Իրականացվելիք աշխատանքների շրջանակը
-1. Ուսումնասիրել հատուկ կարիքներով երեխաների և հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատող մասնագետների (սոցիալական մանկավարժների, հոգեբանների, հատուկ մանկավարժների) պաշտոնի նկարագրերը և վերապատրաստման ծրագրերը։
-2. Կազմել կրթական մոդուլ և իրականացնել վերապատրաստման դասընթաց սոցիալական մանկավարժների, հատուկ մանկավարժների և հոգեբանների համար հաշմանդամություն/հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ արդյունավետ աշխատելու համար։
-3. Տրամադրել գործնական խորհրդատվություն վերապատրաստմանը հաջորդող շրջանում այցերի միջոցով։
-4. Ամփոփել արդյունքները, ներկայացնել հաշվետվություն։
-Տեխնիկական առաջադրանքի արդյունքները
-1․ Ուսումնասիրել հատուկ կարիքներով երեխաների համար նախատեսված կրթական ծրագրերը
-Հավաքագրել և վերանայել սոցիալական մանկավարժների, հոգեբանների և հատուկ մանկավարժների մասնագիտական վերապատրաստման առկա պետական և ոչ պետական ծրագրերը և գնահատել դրանց պիտանիությունը հատուկ կարիքներով և հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատանքի համար։ Ուսումնասիրել հատուկ կարիքներով և հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատանքի համար նախատեսված տեղական և միջազգային կրթական փորձը և մեթոդները, առանձնացնել առկա մոդուլները։ Ձևակերպել վերջիններիս ինտեգրման հնարավորությունները Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններում աշխատող սոցիալական մանկավարժների, հատուկ մանկավարժի և հոգեբանների աշխատանքում։
-2․ Կազմել կրթական մոդուլ և իրականացնել վերապատրաստման դասընթաց Ստացված արդյունքների հիման վրա կազմել սոցիալական մանկավարժների, հատուկ մանկավարժների և հոգեբանների վերապատրաստման դասընթաց։ Դասընթացի մեջ ներառել շփման, հուզակամային, մտավոր և վարքային խանգարումներով երեխաների հետ մանկավարժա-հոգեբանական աշխատանքի առանձնահատկությունները։ Հատուկ ուշադրություն դարձնել խոսքի և շփան հմտությունների զարգացմանը, կյանքի, ինքնասպասարկման հմտությունների զարգացմանն ուղղված տեխնիկաներին։
-Իրականացնել դասընթաց սոցիալական մանկավարժների, հատուկ մանկավարժների և հոգեբանների համար։ Վերապատրասման շրջանակներում մասնագիտական հարցաշաշերի միջոցով իրականացնել գիտելիքների նախնական և վերջնական մակարդակի գնահատում։
-3․ Տրամադրել գործնական խորհրդատվություն վերապատրաստմանը հաջորդող շրջանում
-Դասընթացի ավարտից հետո իրականացնել պարբերական այցեր մարզեր՝ ընթացիկ խորհրդատվություն տրամադրելու, հաջողություններն ու խնդիրները բացահայտելու և դրանց վերացնելու ուղղությամբ։
-4․ Արդյունքների ամփոփում, հաշվետվության ներկայացում: Ամփոփել վերապատրաստման դասընթացի արդյունքները, նկարագրել, թե որքանով են առկա գիտելիքները և կարողությունները համապատասխանում հաշմանդամությամբ երեխաների և նրանց ծնողների համար ծառայությունների մատուցման առկա պահանջներին, նկարագրել հետագա վերապատրաստության հնարավոր թեմաներն ու ուղղությունները։ Նշված տեղեկությունները մանրամասնորեն ներառել ուսումնասիրության վերջնական հաշվետվության մեջ և ամբողջությամբ ներկայացնել։
RequiredQualifications
-N/A
Benefits
No comments:
Post a Comment