Wednesday, August 1, 2018

Job: Շենքի կառավարման համակարգի օպերատոր at Kamar Business Center CJSC Company

Location: Yerevan, Armenia

Category: Ինժեներական, Տեխնոլոգիական

Type: Լրիվ դրույք

Deadline: 12-Aug-18 00:00:00

Salary: Մրցակցային

Description
Շենքի կառավարման համակարգի (ՇԿՀ) օպերատորը պետք է վերահսկի ՇԿ համակարգը և հետևի շինության ամբողջ ջեռուցման/հովացման/օդափոխության (HVAC) գործընթացին՝ բիզնես կենտրոնի էներգախնայողությունը և հարմարավետությունն ապահովելու նպատակով:

Ընկերությունը «Կամար Բիզնես Սենթր» ՓԲԸ
Պաշտոնը՝ Շենքի կառավարման համակարգի օպերատոր/ BMS Operator

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
-Արտոնությունների մրցունակ փաթեթ
-Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
-Մասնագիտական և կարիերայի աճի հնարավորություններ

Responsibilities
-Տրամադրել Գլխավոր ճարտարագետին նախատեսված կանխարգելիչ սպասարկման ժամանակացույցը նշված գործողությունների իրականացման և վերահսկման համար
-Աջակցել իրականացնելու նախատեսված և չնախատեսված կանխարգելիչ սպասարկման, հսկման, ստուգման և նորոգման աշխատանքները, ներառյալ սարքավորումների փոխումը և անսարք մասերի փոխարինումն ըստ պահանջի
-Վերլուծել ջեռուցման/հովացման/օդափոխության (HVAC) համակարգերի աշխատանքը՝ սահմանված արժեքների նկատմամբ և ներդնել համապատասխան հսկիչ պարամետրեր
-Իրականացնել համակարգի ստուգումներ, վերահսկել և պատշաճ կերպով արձագանքել ահազանգման ազդանշաններին և մեկնաբանել ընթացիկ տվյալները
-Իրականացնել համակարգի աշխատանքի ամենօրյա ստուգում՝ օգտագործելով շենքի կառավարման համակարգում ներառված սարքավորումները, օրինակ՝ տվյալների մուտքագրում, սարքերի աշխատանքի վերանայում, ազդանշանային համակարգի կարգավիճակ և այլն
-Հիմնվելով ՇԿՀ-ի ստուգումների, ջեռուցման/հովացման/օդափոխության (HVAC) համակարգերի և/կամ հիդրավլիկ համակարգի վերլուծության վրա, կատարել աշխատանքների օպտիմալացում՝ էներգախնայողության և հարմարավետության ապահովման նպատակով՝ կախված արտաքին եղանակային պայմաններից և/կամ ներքին իրավիճակից
-Հնարավորության դեպքում նվազեցնել աշխատքային ծախսը, ինչպես նաև բարելավել ԿԱՄԱՐ ԲԿ-ի վարձակալներին և հաճածորդներին տրամադրվող ծառայությունների որակը
-Փաստաթղթավորել ՇԿ համակարգի փոփոխությունները և նորացումները, ներառյալ ծրագրային կամ մուտքային արժեքների փոփոխությունները
-Վերլուծել համակարգի խափանումների պատճառները, կատարել համապատասխան դիագնոստիկա և Գլխավոր ճարտարագետի հաստատմանը ներկայացնել անհրաժեշտ վերկանգնողական գործողությունների ցանկը

RequiredQualifications
-Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն
-Բարձր կատարողական ապահովելու ունակություն, կարգապահություն, բարեխղճություն
-Հաղորդակցման հմտություններ
-Ծանրաբեռնված և լարված պայմաններում աշխատելու ունակություն
-Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կարող է դիտվել առավելություն
-Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում/ներում կդիտվի որպես առավելություն

Benefits

Job URL: iJob.am - Շենքի կառավարման համակարգի օպերատոր @ Kamar Business Center CJSC

No comments:

Post a Comment