Location: JobParser.Models.LocationModel
Category: Human Resources
Type: Full time
Deadline: 25-May-18 00:00:00
Salary:
Description
Responsibilities
- ՀՀ աշխատանքային օրենսգրքի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան պատշաճ կարգով կազմակերպել Անձնակազմի կառավարման բաժնի կողմից իրականացվող գործառույթները,
- ապահովել Ընկերության աշխատակիցների հավաքագրման գործընթացի իրականացումը,
- ապահովել Ընկերության պաշտոնական կայքում կամ զանգվածային լրատվական միջոցներում թափուր աշխատատեղի վերաբերյալ հայտարարության տեղադրումը՝ համաձայն ներքին իրավական ակտերի,
- իրականացնել թեկնածուների ինքնակենսագրականների դիտարկում, վերլուծում և ընտրություն, ընտրված թեկնածուների հետ հարցազրույցի անցկացում և անհրաժեշտության դեպքում՝ թեստավորում,
- ապահովել կադրային փաստաթղթավորման (աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, այլ աշխատանքի փոխադրման, աշխատանքի պայմանների փոփոխությունների, արձակուրդների, գործուղումների տրամադրման գործընթացներին առնչվող փաստաթղթավորումներ) վարումը՝ համաձայն ՀՀ օրենսդրության,
- ապահովել Ընկերության աշխատակիցների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի վարումը,
- ապահովել հարցազրույցի արդյունքների հիման վրա ընտրված թեկնածուի հետ աշխատանքային պայմանագրի կնքումը,
- բացահայտել և պլանավորել Ընկերության աշխատակիցների համար ուսուցման անհրաժեշտությունը:
RequiredQualifications
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում (50-ից ավելի աշխատակից ունեցող ընկերությունում կամ ֆինանսական ոլորտի կազմակերպությունում),
- Աշխատանքային օրենսդրության լավ իմացություն,
- Թիմում աշխատելու հմտություն,
- կազմակերպչական աշխատանքներ իրականացնելու ունակություն:
Benefits
No comments:
Post a Comment