Location: JobParser.Models.LocationModel
Category: Education/training
Type: Full time
Deadline: 23-May-18 00:00:00
Salary:
Description
Responsibilities
- Հանդես գալ ղեկավարի անունից որպես առաջին միջնորդ, վարել նամակագրություն և պատասխանել հեռախոսազանգերին:
- Վարել ղեկավարի օրացույցը և կազմակերպել հանդիպումներ, ժողովներ, համակարգել դրանց ընթացքը և կազմել արձանագրություններ:
- Անհրաժեշտության դեպքում կազմակերպել միջոցառումներ, կոնֆերանսներ և շնորհանդեսներ:
- Կազմակերպել գործուղումների համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման գործընթացը՝ կազմել օրակարգը, ամրագրել հյուրանոց, ընտրել առավել նպատակահարմար տրանսպորտային ծառայությունը, լրացնել համապատասխան փաստաթղթերը և այլն:
- Ապահովել փաստաթղթաշրջանառությունը, փաստաթղթերի արխիվացումը, կառավարել տվյալների շտեմարան:
- Աշխատանքների կանոնակարգման նպատակով մշակել կարգեր, ընթացակարգեր, ներկայացնել դրանք հաստատման, ապահովել դրանց կիրառումը:
- Ձևավորել և պահպանել տարբեր շահառուների հետ հարաբերություններ:
- Իրականացնել այլ պարտականություններ՝ կապված անմիջական ղեկավարի զբաղվածության և տարբեր ծրագրերում նրա ներգրավվածության հետ:
- Անհրաժեշտության դեպքում կատարել հետազոտական աշխատանքներ, ներկայացնել հաշվետվություններ:
- Կատարել թարգմանություններ անգլերեն, հայերեն, ռուսերեն լեզուներով:
- Խմբագրել/սրբագրել հայերեն, ռուսերեն և անգլերեն տեքստեր:
- Հիշեցնել ղեկավարին կարևոր իրադարձությունների և հանձնարարությունների վերջնաժամկետների մասին:
- Ղեկավարին տեղեկացնել ընթացիկ գործերի և պարտավորությունների մասին՝ լինելով հետևողական պայմանավորվածությունների իրականացմանը:
- Կատարել անմիջական ղեկավարի այլ հանձնարարություններ:
- Աջակցել և մասնակցել հիմնադրամում իրականացվող այլ աշխատանքների՝ ըստ անհրաժեշտության:
RequiredQualifications
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն հինգ տարվա աշխատանքյաին փորձ (կազմակերպական բնույթի աշխատանքային փորձը ցանկալի է)
- Պաշտոնական նամակագրություն վարելու հմտություններ
- Թարգմանչության փորձ
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
- Համակարգչային հմտություններ, տեքստերի/տվյալների արագ մուտքագրման հմտություններ
- Խմբագրի/սրբագրիչի աշխատանք կատարելու հմտություններ
- Պատասխանատվության, ազնվության և ճշտապահության բարձր զգացում
- Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
- Ճկունություն, միաժամանակ բազմաթիվ խնդիրներ կարգավորելու և վերջնաժամկետներին հետևելու կարողություն
- Արագ կողմնորոշվելու հմտություն
- Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն
- Բանավոր և գրավոր հաղորդակցվելու գերազանց հմտություններ
- Նախաձեռնողականություն, ինքնուրույն աշխատելու ունակություն
- Կազմակերպչական հմտություններ
- Բանակցելու հմտություններ
- Նրբանկատություն
- Ուշադրություն մանրուքներին
Benefits
Job URL: iJob.am - Ռազմավարական ծրագրերի տնօրենի օգնական @ Ayb School
No comments:
Post a Comment