Location: JobParser.Models.Location
Category: Marketing/Advertising/PR
Type: Full time
Deadline: 14-Dec-17 00:00:00
Salary:
Description
Responsibilities
1. Միության հաղորդակցության ռազմավարություն և հանրային կապեր
- Մշակել և ապահովել Միության հաղորդակցության ամենամյա միջոցառումների ծրագրի իրականացումը
- Խորհուրդներ տալ Միության ղեկավարությանը միության հանրային կապերի և հաղորդակցության ռազմավարության հիմնական ուղղությունների և գործիքների վերաբերյալ
- Ապահովել Միության դիրքորոշումների, տեսակետների ու գործունեության հանրայանցումը,
- Պատասխանել Միության գործունեության և Հայաստանում տեղական ինքնակառավարման հարցերի վերաբերյալ քաղաքացիների հարցումներին,
2. Միության վեբ-կայք և սոցիալական ցանցեր
- պարբերաբար թարմացնել Միության վեբ-կայքը,
- վեբ-կայքի համար պատրաստել հոդվածներ/նորություններ,
- ապահովել Միության գործունեության տեսանելիությունը սոցիալական ցանցերում (Facebook, Twitter, Flicker, Youtube),
- պատրաստել կարճ տեսանյութեր Միության գործունեության վերաբերյալ Միության Youtub-ի էջի համար:
3. Միության պարբերական և էլեկտրոնային տեղեկագիր
- պատրաստել Միության պարբերակնի և տեղեկագրի էլեկտրոնային և տպագիր թողարկումները,
- տարածել պարբերականը և էլեկտրոնային տեղելագիրը Միության անդամների և գործընկերների շրջանում:
4. Միության հաղորդակցության նյութեր
- մշակել Միության հաղորդակցության հիմնական նյութերը (բրոշուրներ, բուկլետներ, ինֆոգրաֆիկաներ և այլն),
- միության ղեկավարության և անդամների ելույթների պատասրատման համար տրամադրել անհրաժեշտ տվյալներ/նյութեր, կազմել ելույթների համար անհրաժեշտ մամուլի համառոտագրեր:
5. Մամուլի մոնիտորինգ
- իրականացնել մամուլի պարբերական մոնիտորինգ,
- համայնքների ու տեղական ինքնակառավարման հարցերի վերաբերյալ պատրաստել մամուլի տեսություն և թեմատիկ դոսյեներ,
- հետադարձ կապ պահել մամուլում լուսաբանված համայնքների հետ:
6. Աշխատանք ԶԼՄ-ների հետ
- կազմել Հայաստանում գործող ԶԼՄ-ների կոնտակտային բազա և այն պարբերաբար թարմացնել,
- կազմակերպել ճեպազրույցներ, մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ և այլն,
- մշակել և տարածել Միության միջոցառումների վերաբերյալ մամուլի հաղորդագրություններ,
- պատասխանել Միության գործունեության և Հայաստանում տեղական ինքնակառավարման հարցերի վերաբերյալ ԶԼՄ-ների հարցումներին,
- կապ պահպանելով Միության անդամ համայնքների հետ՝ վեր հանելու ու ապահովել անդամն համայնքերի կարևորագույն հիմնախնդիրների լուսաբանումը ԶԼՄ-ների միջոցով:
7. Ներքին հաղորդակություն
- կապ պահպանել համայնքների ու մարզերի մամուլի ծառայությունների հետ,
- ապահովել հաղորդակցության ոլորտին առնչվող նյութերի արխիվացումը:
RequiredQualifications
- Համապատասխան կրթություն, ցանակալի է լրագրության, հանրային կապերի և/կամ մարկետինգի ոլորտում:
2. Հաղորդակցության, հանրային կապերի, լրագրողության, մարքեթինգի կամ համապատասխան այլ ոլորտում աշխաատանքային փորձ (առնվազն 1 տարվա):
3. Տարբեր ձևաչափերով հաղորդագրություններ (նորություններ, մամլո հաղորդագրություններ, հաջողության պատմություններ, և այլն) մշակելու կարողություն և համապատասխան փորձ` նախատեսված տարբեր լսարանների համար:
- Վեբ-կայքեր և սոցիալական մեդիաներում համապատասխան էջեր վարելու գերազանց հմտություն:
5. Բազմաբնույթ պարտականություններ կատարելու, նախաձեռնություն ցուցաբերելու և սահմանված ժամկետներում արդյունավետ աշխատելու կարողություն և համապատասխան փորձ:
6. Գրավոր և բանավոր հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
7. Հայաստանի համայնքների, կառավարության, տեղական և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձը ցանկալի է:
Benefits
Job URL: iJob.am - Հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու @ Communities Association of Armenia
No comments:
Post a Comment