Location: JobParser.Models.Location
Category: General/professional/Other services
Type: Full time
Deadline: 14-Dec-17 00:00:00
Salary:
Description
Responsibilities
1. Միության շահերի պաշտպանության ռազմավարություն
- Համակարգել Միության շահերի պաշտպանության ռազմավարության մշակման/վերանահյման և դրա իրականացման աշխատանքները:
- Մշակել և ապահովել Միության շահերի պաշտպանության ամենամյա միջոցառումների ծրագրի իրականացումը:
2. Հանրային քաղաքականության մոնիտորինգ
- Իրականացնել տեղական ինքնակառավարման ու տեղական ժողովրդավարության հարցերին վերաբերող հանրային քաղաքականության մոնիթորինգ՝ վերլուծելով դաշտում առաջարկվող փոփոխությունները և դրանց մասին տեղյակ պահելով Միության ղեկավարությանը:
- Պետական կառավարման համապատասխան մարմինների, միջազգային և տեղական շահագրգիռ կազմակերպությունների հետ ձևավորել և պահպանել գործընկերային հարաբերություններ, մասնակցել և միության տեսանկյունը ներկայացնել տեղական ժողովրդավարության և ինքնակառավարման թեմաներով անցկացվող բոլոր քննարկումներին և միջոցառումներին:
3. Դիրքորոշման ամփոփաթերթերի և քաղաքականության սեղմագրերի մշակում
- Միության անունից մշակել դիրքորոշման ամփոփագրեր՝ արտահայտելու հանրային քաղաքականության տարբեր հիմնահարցերի վերաբերյալ Միության հավաքական մոտեցումը:
- Կազմակերպել քննարկումներ Միության համար հետաքրքրություն ներկայացնող հանրային քաղաքականության հիմնահարցերի (այդ թվում իրավական ակտերի նախագծերի և/կամ իրավական նախաձեռնությունների վերաբերյալ )՝ շահագրգռ կողմերի մասնակցությամբ:
- Անհրաժեշտության դեպքում մշակել Միությանն՝ իր ՇՊ գործունեության համատեքստում անհրաժեշտ հետազոտությունների/վերլուծական աշխատանքների տեխնիկական առաջադրանքը և համակարգում պատվիրակված հետազոտությունների իրականացման գործընթացը:
- Անհրաժեշտության դեպքում պլանավորել և կազմակերպել համայնքների մոբիլիզացիայի և հանրային դիրքրոշման արտահայտման միջոցառումներ:
RequiredQualifications
- Համապատասխան կրթություն, ցանակալի է քաղաքագիտության, հանրային կառավարման ոլորտներում:
- Շահերի պաշտպանության քարոզարշավների ռազմավարության և քարոզարշավների կազմակերպման փորձ (առնվազն 1 տարվա):
- Հանրային քաղաքականության տարբեր թեմաներով դիրքորոշման ամփոփագրեր և քաղաքականոթյան սեղմագրեր մշակելու կարողություն և համապատասխան փորձ` նախատեսված տարբեր լսարանների համար:
- Բազմաբնույթ պարտականություններ կատարելու, նախաձեռնություն ցուցաբերելու և սահմանված ժամկետներում արդյունավետ աշխատելու կարողություն և համապատասխան փորձ:
- Գրավոր և բանավոր հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացությունը խիստ ցանկալի է:
- Հայաստանի համայնքների, կառավարության, տեղական և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձը ցանկալի է:
Benefits
Job URL: iJob.am - Շահերի պաշտպանության պատասխանատու @ Communities Association of Armenia
No comments:
Post a Comment