Location: JobParser.Models.Location
Category: Project Management
Type: Full time
Deadline: 14-Dec-17 00:00:00
Salary:
Description
Responsibilities
1. Ծրագրերի առաջարկների մշակում
- Հետևել Հայաստանում և Հայաստանից դուրս գործող տարբեր դոնոր կազմակերպությունների ծրագրերի առաջարկներ ներկայացնելու հայտարարություններին:
- Ըստ ներկայացված չափորոշիչների կազմել դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ (ներառյալ աշխատանքային պլան, տրամաբանական աղյուսակ և ցուցիչներ)՝ Միության ղեկավարության հետ խորհդրակցելու և քարտուղարկության մյուս անդամներից համապատասխան տվյալներ ստանալու միջոցով,
- Վարել նամակագրություն հնարավոր դոնորների հետ, հնարավոր դոնորներին ներկայացնել Միության մասին հավելյալ փաստաթղեր:
2. Ծրագրերի կառավարման
- Կազմել ֆինանսավորում ստացած ծրագրերի բովամդակային և ծրագրային հաշվետվությունները՝ տվյալներ հավաքագրելով քարտուղարության համապատասխան մյուս աշխատակիցներից;
- Իրականացվող ծրագրերի շրջանակում կազմակերպել անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների գնումների գործընթացը:
- Անհրաժեշտության դեպքում հետևել ծրագրերի և դրա հիմնական գործողությունների իրականացման ընթացքին, եթե ծրագիրը փոքր է և հավելյալ աշխատակիցներ չեն ներգրավվել այն իրականացնելու համար:
3. Խորհրդատվություն
- Կազմակերպել և վարել ֆոնդհայթայթման թեմայով խորհրդատվություն և դասընթացներ Միության անդամ համայնքների համար:
- Անհրաժեշտության դեպքում աշխատել Միության հետաքրքրված անդամների հետ՝ անդամ համայնքների համար մշակելուկոնկրետ ծրագրերի առաջարկներ:
RequiredQualifications
- Համապատասխան կրթություն, ցանակալի է տնտեսագիտության, ֆինանսների կառավարման ոլորտում:
- Տարբեր դոնոր կազմակերպությունների պահանջներին համապատասխան ծրագրերի առաջարկներ մշակելու կարողություն և համապատասխան փորձ, այդ թվում նաև անգլերենով:
- Ֆոնդհայթայթման դասընթացներ կազմակերպելու փորձ:
- Դոնորների հետ հարաբերություններ պահպանելու գերազանց հմտություն:
- Բազմաբնույթ պարտականություններ կատարելու, նախաձեռնություն ցուցաբերելու և սահմանված ժամկետներում արդյունավետ աշխատելու կարողություն և համապատասխան փորձ:
- Գրավոր և բանավոր հայերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերենի լավ իմացությունը ցանկալի է:
- Հայաստանի համայնքների, կառավարության, տեղական և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձը ցանկալի է:
Benefits
Job URL: iJob.am - Ծրագրերի (ֆոնդհայթայթման) պատասխանատու @ Communities Association of Armenia
No comments:
Post a Comment