Location: JobParser.Models.Location
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական
Type: Լրիվ դրույք
Deadline: 17-Dec-17 00:00:00
Salary: 100,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 դրամ` բանկի «S» դասի վարձատրության սանդղակին համապատասխան
Description
Ամերիաբանկի Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման բաժնին անհրաժեշտ է սպասարկման ոլորտում փորձառություն ունեցող մասնագետ՝ հաղորդակցելու, բանակցելու և վերապատրաստումներ անցկացնելու գերազանց հմտություններով, ով ունակ է իր աշխատաժամանակի 60%-ն անցկացնել մարզերի մասնաճյուղերում՝ շարունակական մոնիտորինգ և վերապատրաստումներ իրականացնելու նպատակով:
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Զարգացման դեպարտամենտ / Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման (ՀՀՀԿ) բաժին
ՊԱՇՏՈՆԸ` Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման մասնագետ
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
-Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
-Ամերիաբանկի աշխատակիցներին հասանելի արտոնությունների փաթեթ
-Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` ք. Երևան
Responsibilities
-Բարելավել և բարձրացնել Ամերիաբանկում հաճախորդների սպասարկման որակը, զարգացնել սպասարկման մշակույթը, նպաստել դրա պահպանմանը՝ իրականացնելով Երևանի և մարզերի մասնաճյուղերի շարունակական մոնիտորինգ և անցկացնելով վերապատրաստումներ
-Նախաձեռնել, սկսել և իրականացնել տարբեր նախագծեր և աշխատանքներ՝ ուղղված հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը, կիրառվող մեթոդների, հաճախորդների սպասարկման չափանիշների և սպասարկման ընդհանուր սկզբունքների բարելավմանը (մասնավորապես՝ «գաղտնի գնորդ» ծրագրեր, սպասարկման որակի ձեռնարկ, ներքին չափանիշներ և այլն)
-Մասնաճյուղերի և սպասարկման որակի պարբերական մոնիտորինգի միջոցով բացահայտել յուրաքանչյուր մասնաճյուղում սպասարկման որակի խնդիրները, դրանց հնարավոր պատճառները, առաջարկել լուծումներ և գործողություններ՝ դրված նպատակների իրագործման համար, այդ թվում՝ ներկայացնել նախագծեր և առաջարկներ՝ համապատասխան պահանջների, ակնկալվող արդյունքների, ծրագրերի և հետծրագրային աշխատանքների նկարագրությամբ
-Մասնակցել սպասարկման եզակի և կայուն որակ ապահովելու վերաբերյալ վերապատրաստումների և թեսթավորման գործընթացի մշակման և իրականացման աշխատանքներին և/կամ վարել դրանք
-Մշակել մեթոդական ցուցումներ, ուսումնական նյութեր, իրավիճակային ուսումնասիրություններ, հաճախակի տրվող հարցեր, ինչպես նաև թեսթավորման նյութեր, ծրագրել և իրականացնել վերապատրաստման ծրագրեր, դասընթացի գնահատում և թեսթավորում
-Վարել սպասարկման որակի թեմայով դասընթացներ և աշխատանքային սեմինարներ, այդ թվում՝ աջակցել մեծ լսարանների հետ աշխատանքներում, ներկայացնել լուծումներ և տիպային իրավիճակներ
RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն կառավարման, ֆինանսների կամ հաշվապահական հաշվառման ոլորտում
-Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ խորհրդատվական ընկերությունում, ֆինանսական կազմակերպություններում կամ գործարար/կառավարման ուսուցման ընկերությունում
-Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
-Փորձառություն տեղեկատվության վրա հիմնված CRM-միջավայրում
-Աշխատաժամանակի մինչև 60%-ը ՀՀ տարածքում գործուղումներին հատկացնելու հնարավորություն
-Գերազանց սպասարկման որակ ապահովելու ձգտում
-Ուղղվածություն հաճախորդներին և/կամ շուկային
-Պրագմատիկ մոտեցում խնդիրների լուծմանը
-Թիմի ղեկավարում՝ հիմնված համագործակցության սկզբունքի վրա
-Դրված նպատակների իրագործմանն ուղղված՝ նախագծերի կառավարում
-Հաճախորդների պահանջների բավարարմանն ուղղված փոփոխությունների կառավարման գործնական փորձ
-Համագործակցության (այդ թվում՝ նախագծերի շահառուների և ներգրավված աշխատակիցների հետ) կարողություն
-Գործարար և խորհրդատվական հմտությունները զարգացնելու և խորացնելու ցանկություն
-Ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն, հաղորդակցման զարգացած հմտություններ
-Խոր գիտելիքներ գործարար էթիկայի, էթիկետի, հաճախորդների սպասարկման առանձնահատկությունների ոլորտում
Benefits
Job URL: iJob.am - Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման մասնագետ @ Ameriabank CJSC
No comments:
Post a Comment