Monday, March 23, 2020

Job: Նախա��ծերի օգնական at Ameriabank CJSC Company

Location: Yerevan, Armenia

Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Type: Լրիվ դրույք

Deadline: 04-Apr-20 12:00:00 AM

Salary: Մրցակցային

Description
Նախագծերի օգնական

Ստորաբաժանում՝ Բիզնեսի ձևավորման և թվային վերափոխման կենտրոն
Աշխատանքի վայր՝ Երևան
Աշխատանքային գրաֆիկ՝ Ամբողջական դրույք
Վերջնաժամկետ՝ 04/04/2020

Նախագծերի օգնականն աջակցում է նախագծերի ղեկավարներին ընթացիկ աշխատանքների կազմակերպման հարցում, այդ թվում իրականացնում է նախագծերի ծրագրերի, բյուջեի և ծախսերի մոնիտորինգ, կազմակերպում է հանդիպումներ նախագծերի շահառուների հետ և մասնակցում այդպիսի հանդիպումներին, ինչպես նաև ապահովում է նախագծերի ժամկետների պահպանումը:

Թեկնածուն պետք է կարողանա աշխատել սեղմ ժամկետների պայմաններում, տիրապետի ծրագրերի ղեկավարման համապատասխան գործիքների (JIRA, Confluence, Microsoft Office հավելվածներ և այլն), ինչպես նաև ունենա բանավոր և գրավոր հաղորդակցման և ներկայացուցչական բացառիկ հմտություններ:

Աշխատավարձ և արտոնությունների փաթեթ
Մրցակցային: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

Responsibilities
-Տրամադրել աջակցություն և համակարգել նախագծերը կամ աշխատել նախագծերի ղեկավարի հետ` բարձր որակի պրոդուկտ ապահովելու նպատակով
-Տրամադրել տեխնիկական աջակցություն գործարար, ֆունկցիոնալ, ոչ ֆունկցիոնալ և տեխնիկական պահանջների վերլուծության, սահմանման և ձևակերպման, ինչպես նաև նախագծերի ղեկավարի հսկողության ներքո նախագծի պահանջները (Features, Epics և User Stories) մշակելու ընթացքում
-Աջակցել նախագծերի ղեկավարին ներքին և արտաքին հաղորդակցության հարցերում
-Աջակցել Scrum ժողովների արդյունավետ կազմակերպմանը (օրական Stand-Up ժողովներ, սպրինտ-քննարկումներ/ցուցադրումներ, սպրինտ Retrospectives ամփոփում և սպրինտ-պլանավորում)
-Հետևել նախագծի ներքին և/կամ արտաքին թիմերի (բիզնես և ՏՏ) աշխատանքներին` նախագծերի ղեկավարի հսկողության ներքո
-Հետևել թիմի և թիմի անդամների համար սահմանված արդյունավետության ցուցանիշների կատարմանը
-Նախագծերի ղեկավարի հսկողության ներքո մշակել և վարել թիմի կողմից իրականացվող աշխատանքների կատարման վերաբերյալ տեղեկատվական վահանակ (dashboard)
-Անհրաժեշտության դեպքում կազմել հաշվետվություններ թիմի կատարողականի վերաբերյալ
-Պահպանել Jira և/կամ MS թիմերի կողմից իրականացվող ծրագրերի ելքային ֆայլերը
-Կարճ ժամանակով փոխարինել ծրագրի ղեկավարին

RequiredQualifications
-Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ նախագծերի ուսնակի, համակարգողի, վարչական հարցերով օգնականի կամ այլ հարակից պաշտոնում (ցանկալի է ՏՏ կամ տեխնոլոգիաների ոլորտում)
-ՏՏ և տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրության առկայությունը պարտադիր է
-Զարգացած կազմակերպչական հմտություններ, ուշադրություն մանրուքների հանդեպ և մի քանի առաջադրանք ժամկետների պահպանմամբ միաժամանակ կատարելու ունակություն
-Microsoft Office հավելվածների գերազանց իմացություն
-Ինքնամոտիվացվող և պրոակտիվ անձնավորություն, խնդիրները և հնարավորությունները կանխատեսելու և դրանք ինքնուրույն կարգավորելու ունակություն
-Դրական անձնավորություն, որը միշտ պատրաստ է աջակցել թիմին և համագործակցել
-Սիրալիր, նոր գաղափարների համար բաց և ճկուն անձնավորություն
-Նվազագույն վերահսկողությամբ աշխատելու ունակություն

Benefits

Job URL: iJob.am - Նախագծերի օգնական @ Ameriabank CJSC

No comments:

Post a Comment