Location: Yerevan, Armenia
Category: Իրավական
Type: Լրիվ դրույք
Deadline: 20-Feb-20 12:00:00 AM
Salary: N/A
Description
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը փնտրում է օրենսդրական վերլուծությունների և նախաձեռնությունների մասնագետ․ դիմելու վերջնաժամկետ՝ փետրվարի 20
Հիմնական պարտականությունները
Աջակցում է բաժնի համակարգողին իրականացնելու օրենսդրական վելուծություններ և կազմակերպության ներկայացված առաջարկությունների ջատագովությունը:
Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը, աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:
Մինչև աշխատանքի անցնելը ընտրված թեկնածուն կանցնի փորձաշրջան՝ մեկ ամիս տևողությամբ:
Աշխատանքի տեսակը՝ ամբողջ դրույք
Աշխատանքի պայմաններ՝ մեկ տարի ժամկետով
Գտնվելու վայրը՝ ք. Երևան
Աշխատաժամեր՝ 9:30-18:30:
Responsibilities
-Ծրագրի շրջանակներում իրականացված թեմատիկ մոնիթորինգների և այլ ծրագրային գործողությունների արդյունքում մշակված օրենսդրական բարեփոխումների փաթեթների մշակմանը աջակցություն:
- Մշակել առաջարկությունների փաթեթ հանրային շահի դատական պաշտպանության ինստիտուտի ներդրման նպատակով:
-Ազգային ժողովի և ՀՀ Կառավարության նիստերի օրակարգերի մշտադիտարկում:
-Անհրաժեշտ ոլորտներում օրենսդրական փոփոխությունների ուսումնասիրություն:
-Միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա օրենսդրական առաջարկությունների մշակում և ներկայացում։
-Հարցումների, դիմումների, տեղեկանքերի, այլ փաստաթղթերի պատրաստում:
- Ծրագրային հաշվետվությունների պատրաստում (ըստ պահանջի):
-Թվարկված աշխատանքային պարտականությունները սպառիչ չեն և կարող են ընդգրկել այն բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ կլինեն թվարկված աշխատանքային պարտականությունների կատարման համար:
RequiredQualifications
-Բարձրագույն իրավաբանական կրթություն
-Աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում
-Վերլուծական հմտություններ
-Հայերեն լեզվի գերազանց իմացություն, օտար լեզուների իմացություն (ցանկալի է)
-Համակարգչային հմտություններ
-Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային և ներպետկան նորմերի իմացություն
-Հաղորդակցվելու հմտություններ, թիմում աշխատելու կարողություն
-Պատրաստակամություն մասնակցելու մասնագիտական վերապատրաստումների
-Պատրաստակամություն պաշտպանելու կազմակերպության թիրախ խմբերի իրավունքները, ինչպիսիք են հոգեկան առողջության խնդիներ ունեցող, ազատազրկված ու կալանավորված, թմրամիջոց գործածող անձինք, զինծառայողներ ու զորակոչիկներ և այլն:
Benefits
Job URL: iJob.am - Օրենսդրական վերլուծությունների և նախաձեռնությունների մասնագետ @ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ՀԿ
No comments:
Post a Comment