Wednesday, February 5, 2020

Job: Ավագ իրավախորհրդատու-Բռնագան��ման և սնանկության գործերի դատական վարման ուղ��ություն at Ardshinbank CJSC Company

Location: Yerevan, Armenia

Category: Իրավական

Type: Լրիվ դրույք

Deadline: 16-Feb-20 12:00:00 AM

Salary: N/A

Description
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Բռնագանձման և սնանկության գործերի դատական վարման ուղղության ավագ իրավախորհրդատու

ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ

Responsibilities
-Բանկի կողմից պարտքի բռնագանձման, վտարման, պարտապանների գույքի բաժնեմասի առանձնացման վերաբերյալ քաղաքացիական հայցերի, հակընդդեմ հայցերի, հայցերի պատասխանների սնանկության դիմումների կազմում և վերջիններիս ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում և կազմում
-Պարտքի բռնագանձման, վտարման, պարտապանների գույքի բաժնեմասի առանձնացման վերաբերյալ քաղաքացիական գործերով և սնանկության գործերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքների (բողոքների պատասխանների) ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում
-Դատական պաշտպանության վերաբերյալ գործող օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում կատարված փոփոխությունների վերաբերյալ Բանկի ղեկավարությանը իրազեկման և դրանց վերաբերյալ խորհրդատվական բնույթի մեկնաբանությունների կազմման ապահովում
-Խոշոր կորպորատիվ հաճախորդների մասնակցությամբ դատական գործերի վարում ընդհանուր իրավասության (ֆինանսական արբիտրաժ), վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում
-Բանկի կողմից ներկայացվող վերաքննիչ և վճռաբեկ բողոքների կազմում սնանկության գործերով պահանջների, ընթացիք միջնորդությունների, կատարողական թերթի դիմումների, դրանց լիազորագրերի և անհրաժեշտ փաստաթղթերի կազմում
-Դատական պաշտպանության հետ կապված Բանկի այլ ստորաբաժանումներից անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում
-Վարչությանը հասցեագրված տարաբնույթ փաստաթղթերի ուսումնասիրում և դրանց վերաբերյալ պատասխան գրությունների կազմում և ներկայացում անմիջական ղեկավարին
-Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում

RequiredQualifications
-Բարձրագույն իրավաբանական կրթություն
-Վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա անընդմեջ մասնագիտական աշխատանքային փորձ (նախընտրելի է բանկերում և վարկային կազմակերպություններում՝ դատական ներկայացուցչության ուղղվածությամբ, դատարաններում, սնանկության վարույթներում)
-MS Office-ի իմացություն
-Փաստաբանի որակավորումը ցանկալի է
-ՀՀ գործող օրենսդրության, այդ թվում քաղաքացիական, քրեական, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերի, ինչպես նաև դատավարական իրավունքի և մարտավարության գերազանց իմացություն
-Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերենի իմացությունը ցանկալի է

Benefits

Job URL: iJob.am - Ավագ իրավախորհրդատու-Բռնագանձման և սնանկության գործերի դատական վարման ուղղություն @ Ardshinbank CJSC

No comments:

Post a Comment