Location: Yerevan, Armenia
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական
Type: Լրիվ դրույք
Deadline: 17-Feb-20 12:00:00 AM
Salary: Մրցակցային
Description
Լիզինգային գործառնությունների մասնագետ
Մենք փնտրում ենք թիմակից, ով կիրականացնի լիզինգի հայտերի ուսումնասիրություն, ֆինանսական վերլուծություններ, եզրակացության պատրաստում և ներկայացում իրավասու մարմնին որոշման կայացման նպատակով, ինչպես նաև գործող հաճախորդների ընթացիկ սպասարկում:
Ստորաբաժանում` Լիզինգային գործառնությունների բաժին
Աշխատանքի վայր` Երևան
Աշխատանքային գրաֆիկ` Ամբողջական դրույք
Վերջնաժամկետ` 17/02/2020
Աշխատավարձ և արտոնությունների փաթեթ
Մրցակցային: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:
Responsibilities
-Լիզինգի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում պոտենցիալ լիզինգառուներին` լիզինգի առանձնահատկությունների ներկայացում
-Լիզինգի հայտի ուսումնասիրություն` հայտ ներկայացնող ձեռնարկության գործունեության ֆինանսական վերլուծություն, ռիսկերի գնահատում և բացահայտում
-Ձեռնարկության գործունեության ուսումնասիրության կամ մոնիտորինգի նպատակով այցելություն հաճախորդի գործունեության վայր
-Լիզինգի տրամադրման նպատակահարմարության վերաբերյալ եզրակացության պատրաստում և ներկայացում Բանկի իրավասու մարմնի հաստատմանը
-Լիզինգի առարկայի մատակարար կողմ հանդիսացող ընկերության հետ բանակցությունների վարում, վճարման և այլ պայմանների համաձայնեցում
-Լիզինգի առարկայի ձեռք բերման հետ կապված առուվաճառքի, բեռնափոխադրման, մաքսազերծման և այլ անհրաժեշտ պայմանագրերի և փաստաթղթերի պատրաստում
-Լիզինգի առարկայի մատակարարման ժամկետի հսկողություն և հանձնման-ընդունման գործընթացի կազմակերպում
-Ընթացիկ լիզինգառու-հաճախորդների մոնիտորինգ (ֆինանսական գործունեության վերլուծություն, լիզինգի առարկայի վիճակի հսկողություն)
-Տրամադրված լիզինգի ընթացիկ սպասարկում` լիզինգառու-հաճախորդի կողմից վճարային պարտավորությունների պատշաճ կատարման հսկում և ժամկետանց պարտավորությունների կանխում, Մատակարար կազմակերպությունների հետ բանակցությունների վարում և համագործակցությունների հաստատում լիզինգով վաճառքների իրականացման նպատակով
-Բաժնի ղեկավարի և/կամ ուղղության ղեկավարի կողմից հանձնարարականների կատարում,
-Հաշվետվությունների կազմում ըստ անհրաժեշտության
RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ տեխնիկական ոլորտում
-Ֆինանսական վերլուծության և ռիսկերի գնահատման փորձ
-Անալիտիկ և ճկուն մտածելակերպ
-Թիմում աշխատելու, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու և հարմարվելու կարողություն
-ՀԾ Բանկ, MS Office ծրագրերի տիրապետում
-Հայերենի, ռուսերենի, անգլերենի գերազանց իմացություն
Benefits
Job URL: iJob.am - Լիզինգային գործառնությունների մասնագետ @ Ameriabank CJSC
No comments:
Post a Comment