Location: Yerevan, Armenia
Category: Գովազդ,Մարկետինգ, PR
Type: Լրիվ դրույք
Deadline: 06-Jul-19 12:00:00 AM
Salary: N/A
Description
Solaron-ը փնտրում է փորձառու մարքեթինգի մասնագետ, ով պատասխանատու կլինի կազմակերպության մարքեթինգային գործունեության կազմակերպման և զարգացման համար։
Աշխատանքային օրեր՝ շաբաթը 5 օր:
Աշխատանքային ժամեր՝ 09:00 – 18:00:
Responsibilities
-Ուսումնասիրել և վերլուծել առկա և պոտենցիալ սպառողների պահանջարկը
-Ուսումնասիրել մրցակիցների մարքեթինգային քաղաքականությունը, նրանց ուժեղ և թույլ կողմերը
-Բացահայտել առավել արդյունավետ իրացման շուկաները և հեռանկարային զարգացման ուղիները
-Կատարել ընկերության արտադրանքի վաճառքի մոնիտորինգ, բացահայտել վաճառքի ծավալների փոփոխությունները, դրանց առաջացման պատճառները
-Բացահայտել ընկերության դիրքը և մասնաբաժինը շուկայում
-Կատարել շուկայի սեգմենտավորում և նպատակային շուկայի ընտրություն
-Մասնակցել մարքեթինգային քաղաքականության մշակմանն ու գների որոշմանը
-Մասնակցել իրացման շուկայի պահանջարկի ուսումնասիրության
-Մասնակցել գովազդի և ապրանքներիի դիզայնի մշակման հետ կապված քննարկումներին
-Առաջարկել և իրականացնել վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումներ
-Ուսումնասիրել ընկերության մարքեթինգին վերաբերվող ուժեղ և թույլ կողմերը և առաջարկներ ներկայացնել
-Համագործակցել վաճառակետերի հետ
-Հաղորդակցվել սպառողների հետ
-Կատարել այլ հետազոտություններ և ուսումնասիրություններ
-Տիրապետել թվային մարքեթինգի հմտություններին, մասնավորապես՝ ապահովել կազմակերպության կայքի առաջխաղացումը որոնողական համակարգ(եր)ում • ավելացնել մշտական հետևորդների քանաը սոցիալական մեդիայում • առաջարկել թվային գովազդի այլ արդյունավետ միջոցներ, որոնց շնորհիվ մինիմալ բյուդջեով կարելի է մաքսիմալ արդյունք ստանալ • կատարել վերլուծություններ և ներկայացնել հաշվետվություն կիրառված գործիքների արդյունավետության վերաբերյալ։
-Վարել ընկերության մարքեթինգային, հաղորդակցությունների և հասարակայնության հետ կապերի ընդհանուր ռազմավարությունը
-Ղեկավարել մարքեթինգային, հաղորդակցությունների և հասարակայնության հետ կապերի տարեկան պլանավորման գործընթացը, ներառյալ նոր գաղափարների և նորարարական մոտեցումների ներդրումը
-Կառավարել մարքեթինգային ծրագրերի բյուջեն և վերահսկում ռեսուրսների տեղաբաշխման գործընթացը, ինչպես նաև նախապատրաստել ֆինանսական հաշվետվություներ
-Իրականացնել մարքեթինգային հետազոտություններ և կազմակերպել վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումներ
-Մշակել և ներդնել Ընկերության պրոդուկտների առաջխաղացման ծրագրեր
-Վաճառքի բաժնի հետ համատեղ մասնակցել վաճառքների պլանավորման աշխատանքներին
-Կազմակերպել Ընկերության ակումբի սեմինարների կազմակերպչական հարցերը
-Մշակել վաճառքի բաժնի համար յուրահատուկ բոնուսային ծրագրեր կոնկրետ մարքեթինգային ակցիաների ուղղվածությամբ
-Իրականացնել վաճառքների վիճակագրական վերլուծություններ
-Իրականացնել ընկերության կայքի կառավարումը, ինչպես նաև, սոցիալական ցանցերում ընկերության էջերի վարումը, թարմացումը՝ նպաստելով դրանց առաջխաղացմանը
-Մշակել ընկերության ապրանքատեսականու մերչնդայզինգի պլաններ
-Վարել բանակցություններ գովազդակիրների և գովազդ արտադրող ընկերությունների հետ, կազմակերպել գովազդային արշավներ, այդ թվում՝ պատրաստել շաբաթական, ամսական հաշվետվություններ՝ գովազդային արշավների վերաբերյալ
-Մասնակցել գների ձևավորման և գնային քաղաքականության մշակման աշխատանքներին
-Վերլուծել վաճառքի օրինաչափությունները, ինչպես նաև կատարել կանխատեսումներ ապագայում սպասվող միտումների զարգացման վերաբերյալ
-Զբաղվել նոր բրենդերի և նոր բիզնես ուղղությունների զարգացման, վաճառքների խթանման ու կազմակերպման հարցերով
-Մշակել թվային մարքեթինգի ռազմավարությունը, որը կբերի շոշափելի արդյունքների
-Պլանավորել գովազդային արշավներ ինտերնետում
-Իրականացնել մրցակիցների մոնիթորինգ
RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ բիզնեսի կառավարման ոլորտում
-Համապատասխան ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
-Հաղորդակցության գերազանց հմտություններ
-Նորարար և կրեատիվ մտածողություն
-Վերլուծական մտածողություն
-Նախագծերի կառավարման ունակություն
-Թիմում աշխատելու հմտություններ
-Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման
-Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
-WordPress, Web, SEO, SMM, Google AdWords, Google Analytics, Yandex Metrika իմացություն
-Microsoft Office (Word, Excel, PowerPoint) փաթեթի իմացություն
-Adobe Photoshop/Illustrator/Corel Draw/Indesign, Camtasia ծրագրերի իմացություն
-AdRiver կամ AdFox համակարգերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Benefits
No comments:
Post a Comment