Location: Yerevan, Armenia
Category: Banking/credit
Type: Full time
Deadline: 25-May-19 12:00:00 AM
Salary:
Description
Responsibilities
RequiredQualifications
Ծրագրի փուլեր.
Ծրագիրը բաղկացած է 4 փուլերից՝
Թեստավորում*
Հարցազրույց /Անհատական կամ խմբային/
Վերապատրաստում
Աշխատանքի ընդունում
*Թեստավորմանը հրավիրվում են ինքնակենսագրականների դիտարկման փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները:
Թեստավորում
Թեստը բաղկացած է տրամաբանական և մաթեմատիկական խնդիրներից, չի պահանջում մասնագիտական գիտելիքներ: Այս փուլի նպատակն է ստուգել թեկնածուների մտքի ճկունությունն ու տրամաբանական մտածողությունը:
Անհատական/Խմբային հարցազրույց
Անցկացվում է հարցազրույցների 2-3 փուլ, բացահայտելու հավակնորդների անձնական որակները, աշխարհայացքն ու համապատասխանությունն առկա թափուր պաշտոններին:
Վերապատրաստման փուլ
Յուրաքանչյուր մասնակցի համար ստեղծվում է վերապատրաստման անհատական պլան՝ ելնելով գիտելիքների մակարդակից ու պլանավորված մասնագիտացումից: Յուրաքանչյուր հավակնորդ վերապատրաստման ողջ ընթացքում ունենում է մենթոր, ով պատասխանատու է վերապատրաստման ընթացքի առավելագույն արդյունավետության համար: Վերապատրաստումը տևում է 2-3 ամիս և վարձատրվում է:
Աշխատանքի ընդունում
Վերապատրաստման ամփոփման դրական արդյունքների դեպքում թեկնածուները կստանան աշխատանքի առաջարկ հետևյալ պաշտոններում․
Ֆինանսական խորհրդատու /ք. Երևան, ք. Աբովյան/
- Հաճախորդի պահանջմունքների բացահայտում և խորհրդատվության տրամադրում
- Վաճառքների նոր սխեմաների և գործիքների նախաձեռնում և կիրառում
- Մասնակցություն բանկի կողմից կազմակերպված արտագնա վաճառքի ակցիաներին, ցուցահանդեսներին
- Բանկի վաճառքներին առնչվող այլ աշխատանքներ
Գործառնավար-գանձապահ /ք. Երևան/
- Բանկի ծառայությունների պայմանների և սակագների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
- Կանխիկ գումարների և այլ արժեքների ընդունում, տրամադրում
- Միջբանկային, ներբանկային փոխանցումների իրականացում
- Բանկային, ավանդային հաշիվների համալրում/ելքագրում
- Վարկերի կանխիկ և անկանխիկ մարումների իրականացում
- Տեղեկանքների, քաղվածքների դիմումների ընդունում, տրամադրում
Միկրո հաճախորդների խորհրդատու /ք. Երևան, ք. Գյումրի/
- Միկրո հաճախորդների ներգրավում, բիզնեսի վերլուծություն
- Միկրո հաճախորդների բազայի կառավարում
- Միկրոֆինանսավորման ոլորտների վերլուծություն, նոր պրոդուկտների մշակման նախաձեռնում
Բիզնես խորհրդատու /ք. Երևան, ք. Գյումրի/
- ՓՄՁ հաճախորդների բազայի ստեղծում և ներգրավմանն ուղղված այցելությունների իրականացում
- Խորհրդատվության տրամադրում, ՓՄՁ հաճախորդների վարկային պահանջմունքների բացահայտում
- Վարկային հայտի վերլուծություն և հաստատում
- Վարկային պորտֆելի վերլուծություն, վաճառքի նոր հնարավորությունների բացահայտում և իրականացում
Դե ինչ, եթե Քեզ հետաքրքրեց այս առաջարկը, դիմի՛ր և ստացիր Քո՛ հնարավորությունը:
Benefits
Job URL: iJob.am - «Վերապատրաստում և աշխատանք Ինեկոբանկում» @ ԻՆԵԿՈԲԱՆԿ ՓԲԸ
No comments:
Post a Comment