Location: Yerevan, Armenia
Category: Տեղեկատվական Տեխնոլոգիա
Type: Լրիվ դրույք
Deadline: 10-May-19 12:00:00 AM
Salary: Մրցակցային
Description
Ամերիաբանկը փնտրում է փորձառու մասնագետի` Ներդրումային բանկինգի ծառայության
կորպորատիվ ֆինանսների բաժնում առկա թափուր պաշտոնը համալրելու
նպատակով: Կորպորատիվ ֆինանսների բաժինը տրամադրում է կորպորատիվ ֆինանսավորմանն
առնչվող տարբեր ծառայություններ` հիմնականում օգնելով հաճախորդներին կազմակերպել ծրագրի
ֆինանսավորման նպատակով միջոցների ներգրավում տարբեր ֆինանսական հաստատություններից,
այդ թվում` միջազգային և տարածաշրջանային առևտրային և ներդրումային բանկերից, մասնավոր
ներդրումային ընկերություններից, զարգացման ֆինանսական հաստատություններից, ինչպիսիք են
EBRD-ն, IFC-ն, ADB-ն, FMO-ն, PROPARCO-ն, OEB-ն, DEG-ը, BSTDB-ն, EDB-ն, EFSE-ը, EIB-ի, EIF-ը,
OFID-ն և այլն
Responsibilities
Աջակցել ավագ գործընկերներին Ամերիաբանկի հաճախորդների համար պարտքային և
բաժնային ֆինանսավորման գործարքներում` իրականացնելով հետևյալ գործողությունները.
ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն
ծրագրի ֆինանսավորման նպատակով ֆինանսական մոդելների մշակում և կորպորատիվ
ֆինանսներին առնչվող այլ խորհրդատվական ծառայությունների տրամադրում
կորպորատիվ ֆինանսների գծով խորհրդատվության համար համապատասխան նյութերի մշակում (ներդրողի համար նախատեսված նյութեր առաջարկվող գործարքի սեղմագրեր և այլն)
տեղեկատվական նյութերի հուշագրերի և հարակից նյութերի մշակում
աջակցություն ծրագրի ղեկավարին ծրագրի ֆինանսավորման գործարքին առնչվող փաստաթղթերի կազմման և բանակցությունների վարման ընթացքում
պոտենցիալ ներդրողների և հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում և զարգացում
գործող և նոր հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում և զարգացում
երբեմն կարող է կարիք լինել աջակցել Ձեռքբերումների ու միաձուլումների թիմին M&A գործարքների իրականացման ընթացքում
RequiredQualifications
Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության, գործարար կառավարման հաշվապահության, մաթեմատիկայի կամ այլ հարակից բնագավառում
Համապատասխան որակավորումը (օրինակ՝ CFA, ACCA) դիտվում է որպես առավելություն
Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
Ֆինանսական հաստատությունների հետ ծրագրերի ֆինանսավորման գործարքների իրականացման փորձը կդիտվի որպես առավելություն
Զարգացման ֆինանսական հաստատությունների հետ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
Զարգացած վերլուծական հմտություններ
Ֆինանսական հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման լավ իմացություն
Ֆինանսական մոդելավորման գերազանց իմացություն
Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ առաջնակարգ ներկայացուցչական ձիրք
Ազնվություն և վստահելիություն, գաղտնիություն պահպանելու ունակություն, նվիրվածություն
Ծանրաբեռնված, լարված պայմաններում ուշադիր, զգոն և նվազագույն վերահսկողությամբ աշխատելու ունակություն
Բծախնդրություն, պատասխանատվություն, սեղմ ժամկետներ պահպանելու ունակություն
Միջանձնային շփման գերազանց հմտություններ
Թիմում աշխատելու ունակություն, եռանդ, արդյունավետություն և հնարամտություն
Զարգացած համակարգչային հմտություններ, MS Office փաթեթի լավ իմացություն
Հայերենի և անգլերենի (բանավոր և գրավոր) գերազանց իմացություն, ռուսերենի գործնական կիրառելի լավ իմացություն
Benefits
Job URL: iJob.am - Կորպորատիվ ֆինանսների գծով մասնագետ @ Ameriabank CJSC
No comments:
Post a Comment