Location: Yerevan, Armenia
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական
Type: Լրիվ դրույք
Deadline: 10-Jan-19 12:00:00 AM
Salary: N/A
Description
Թվային նախագծերի կառավարման Բաժնի պետ
ք.Երևան, Բանկի գլխամասային գրասենյակ
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 10.01.2019թ.:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք:
Աշխատանքային ժամերը` 09:00-18:00:
Աշխարհը թվային է դառնում և մենք պատրաստ ենք դրան: Evocabank-ը քեզ տալիս է նոր միջավայր, քո փորձն ու գիտելիքները կիրառելու և նոր բարձունքների հասնելու մեծ հնարավորություններ:
Էվոկաբանկի աշխատակիցները ստանում են մի շարք առավելություններ, որին կարող եք ծանոթանալ` հետևելով նշված հղումը` https://www.evocabank.am/vacancies.html
Responsibilities
-Բանկի թվայնացման ռազմավարությանը համապատասխան նախաձեռնում է թվային պրոյեկտներ,
-Իրականացնում է թվային պրոյեկտները սկզբից մինչև ավարտը` պլանավորում, իրականացում, մոնիթորինգ, վերահսկողություն և փակում,
-Կատարում է ֆինտեխ ոլորտում համաշխարհային շուկայի ուսումնասիրություններ և տալիս առաջարկություններ,
-Կազմում է նախագծի պահանջները և բյուջեն, համագործակցում ներքին թիմերի հետ նախագծի զարգացման և կատարման համար,
-Իրականացնում է հսկողություն նախագծի բոլոր մասնակիցների աշխատանքների կատարմանը,
-Փնտրում է հնարավորություններ գործող պրոյեկտների և ծառայությունների թվայնացման կամ զարգացման համար, պարբերաբար առաջարկում նոր պրոյեկտներ
RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն բարձր տեխնոլոգիաների կամ ֆինանսական ոլորտում,
-Ֆինտեխ ոլորտում նախագծերի կառավարմանն առնչվող աշխատանքներում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
-Ղեկավար պաշտոնում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
-PMP որակավորման առկայությունը ցանկալի է,
-Նորագույն թվային տեխնոլոգիաների իմացություն, նախագծերի կառավարման ծրագրի (MS Project կամ AtTask), Կոնտենտ մենեջմենտի, SEO և Google Analytics իմացություն,
-ՀՀ բանկային օրենսդրության, բանկային ծառայությունների իմացություն,
-Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների ազատ տիրապետում,
-Թիմում աշխատելու հմտություններ, իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
-Նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
-Վերլուծական և գործնական ճկուն մտածելակերպ, ներկայացման և համագործակցության հմտություններ
Benefits
Job URL: iJob.am - Թվային նախագծերի կառավարման Բաժնի պետ @ EvocaBank CJSC
No comments:
Post a Comment