Location: Yerevan, Armenia
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական
Type: Լրիվ դրույք
Deadline: 13-Jan-19 12:00:00 AM
Salary: Մրցակցային
Description
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Տարածքային ստորաբաժանումների ձևավորման բաժին
ՊԱՇՏՈՆԸ` Տարածքային ստորաբաժանումների ձևավորման բաժնի մասնագետ
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` ք. Երևան
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ` Մշակել և համակարգել նոր տարածքային ստորաբաժանումների նախագծերը, իրականացնել ընթացիկ մոնիթորինգ, կազմել համապատասխան հաշվետվություններ:
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ` Մրցակցային: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:
Responsibilities
-Մշակել տարածքային ստորաբաժանումների ստեղծման և բանկոմատների ցանցի ձևավորման ժամանակացույցի նախագծերը
-Մշակել և բաժնի ղեկավարին ներկայացնել տարածքային ստորաբաժանումների ձևավորման և բանկոմատների տեղադրման նախագծերի նախնական տարբերակները
-Ուսումնասիրել տարածքային ստորաբաժանումների գտնվելու վայրերի և բանկոմատների տեղադրման տարածքները, ձևավորել տեղանքների ցուցակներ ու համապատասխան տարածքների այլընտրանքային տարբերակներ ներկայացնել բաժնի ղեկավարին
-Վերահսկել և ընդունել շահագործման հանձնվող բանկոմատների փորձարկումը, որը իրականացվում է Բանկի Օժանդակ ծառայության, ՏՏ և ավտոմատացման վարչության, Անվտանգության ծառայության կողմից
-Մասնակցել տարածքային ստորաբաժանումների ստեղծման, գործունեության ապահովման և բանկոմատների տեղադրման/շինարարական աշխատանքներին
-Ներկայացնել ընթացիկ նախագծերի վերաբերյալ հաշվետվություններ
-Կատարել բաժնի գործառույթների իրականացման հետ կապված այլ աշխատանքներ
RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն
-Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
-MS Office ծրագրային փաթեթի լավ իմացություն
-Ծրագրերի վարման հմտություններ
-Աշխատանքը ժամանակին և բարեխիղճ կերպով կատարելու ունակություն
-Թիմային աշխատանքի ունակություն
-Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
Benefits
Job URL: iJob.am - Տարածքային ստորաբաժանումների ձևավորման բաժնի մասնագետ @ Ameriabank CJSC
No comments:
Post a Comment