Location: Yerevan, Armenia
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական
Type: Լրիվ դրույք
Deadline: 23-Dec-18 12:00:00 AM
Salary: Մրցակցային
Description
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ` «Ամերիաբանկ» ՓԲԸ
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Կորպորատիվ հաճախորդների դեպարտամենտ, Կոմերցիոն վարկավորման վարչություն, Վարկերի ձևակերպման և պորտֆելի սպասարկման խումբ
ՊԱՇՏՈՆԸ` վարկերի ձևակերպման և պորտֆելի սպասարկման մասնագետ
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
•հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
•արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
•մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝
Կոմերցիոն վարկավորման վարչության կողմից հաստատված վարկերի գծով պայմանագրերի կազմում և վարկերի վերջնական տրամադրում, վարկային պորտֆելի ընթացիկ սպասարկման հետ կապված աշխատանքների իրականացում, նշված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տվյալների բազայի ձևավորում և վարում, համապատասխան հաշվետվությունների պատրաստում, վարկային փաթեթների վարում:
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` Մրցակցային
«Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն :
Responsibilities
-Հաստատված վարկային պրոդուկտների ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի հավաքագրման և համապատասխան ծրագրային ու թղթային պայմանագրերի կազմման աշխատանքների իրականացում
-Հաստատված վարկային պրոդուկտների փաթեթի ներկայացում Իրավաբանական դեպարտամենտ և վերջինիս հետ ակտիվ փոխհամագործակցության արդյունքում իրավական տեսանկյունից գործընթացների ճիշտ կազմակերպում
-Պայմանագրերի կնքման գործընթացի կազմակերպում, անհրաժեշտության դեպքում պայմանագրերի նոտարական վավերացման կազմակերպում
-Վարկային պրոդուկտների հաստատման փուլում ակտիվ համագործակցություն տարբեր ստորաբաժանումների հետ
-Գրավի առարկաների նկատմամբ գրավի իրավունքի գրանցման և դադարեցման գործընթացի իրականացում
-Վարկային փաթեթների (թղթային և էլեկտրոնային) հավաքագրման և վարման գործընթացի իրականացում
-Գրավի առարկաներին վերաբերող դիմումների ընթացքի ապահովում՝ հետագա անհարժեշտ բոլոր փոփոխություններով և գործողություններով
-Մարված վարկային գործերի արխիվացման գործընթացի իրականացում
-Բնօրինակ փաստաթղթերը պահոց հանձնելու/պահոցից ելքագրելու գործընթացի իրականացում
-Հաճախորդների հետ նամակագրության գործընթացի տեխնիկական մասի ապահովում
-Այլ անհրաժեշտ գործողությունների կատարում` կապված վերոնշյալ պարտականությունների իրականացման հետ
RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում
-Նվազագույնը 6 ամսվա աշխատանքային փորձ Ամերիա Խմբի կազմակերպություններում
-Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ հարակից ոլորտում
-«Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի, ՀՀ բանկային գործունեությանն առնչվող օրենքների և նորմատիվ ակտերի բավարար իմացություն
-Անալիտիկ և ճկուն մտածելակերպ, ինքնուրույն, թիմային աշխատանքի ունակություններ
-Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք և բարձր պատասխանատվություն
-Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն
-Գերազանց բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ
-Microsoft Office (Word, Excel)-ի իմացությունը պարտադիր է, իսկ Outlook, AS Bank-ի գործառնական ծրագրերի իմացությունը` ցանկալի
-Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
Benefits
Job URL: iJob.am - Վարկերի ձևակերպման և պորտֆելի սպասարկման մասնագետ @ Ameriabank CJSC
No comments:
Post a Comment