Location: Yerevan, Armenia
Category: Առաքում, բեռնափոխադրում
Type: Լրիվ դրույք
Deadline: 03-Jan-19 12:00:00 AM
Salary: N/A
Description
Ալֆա-Ֆարմ Ընկերությունը փնտրում է փորձառու, անալիտիկ մտածելակերպով տրանսպորտային բաժնի ղեկավարի, ով կազմակերպելու է Ընկերության տրանսպորտային բաժնի ողջ աշխատանքների պատշաճ իրականացումը, ընկերության ավտոմեքենաների շահագործման ու տեխնիկապես վերահսկման աշխատանքները։
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն իր աշխատակիցներին առաջարկում է`
• կայուն աշխատանք,
• մրցունակ աշխատավարձային և բոնուսային փաթեթ` հիմնված մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա
• մասնագիտական աճի (որակավորման բարձրացման դասընթացներ) և կարիերայի անընդհատ զարգացման հնարավորություններ:
Responsibilities
• Ապահովում է ընկերության գործառնության համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների առկայությունը, սարքինությունը և բեռնափոխադրումների պատշաճ կազմակերպումը,
• Ապահովում է ընկերության մյուս ստորաբաժանումներին իրենց ֆունկցիոնալ պարտականությունների կատարման համար անհրաժեշտ մարդատար տրանսպորտով,
• Կազմակերպում է ընկերության տնօրինության տակ գտնվող տրանսպորտային միջոցների ռացիոնալ օգտագործումը, դրանց շահագործման կազմակերպումն ու վերահսկումը,
• Վերահսկում և ապահովում է բոլոր տրանսպորտային միջոցների վառելիքի /դիզ. գազ, բենզին և այլն/ և այլ նյութերի /յուղեր, քսանյութեր/ ծախսերի հաշվառումը, անընդհատ աշխատանքներ է տանում վառելիքի ու տրանսպորտի տեխնիկական սպասարկման ծախսերի նվազեցման ու օպտիմալացման ուղղությամբ,
• Կազմակերպում է տեխնիկական անսարքություններ ունեցող ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումը, վերանորոգումը,
• Պլանավորում և կազմակերպում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների նորոգման համար անհրաժեշտ պահեստամասերի ձեռքբերման աշխատանքները,
• Ըստ վաճառքի բաժինների ներկայացրած պահանջի՝ կազմակերպում և ուղղորդում է վարորդների աշխատանքը, գծում է երթուղիներ, մշտապես օպտիմալացնում է արդեն եղած երթուղիները,
• Համակարգում է դեղատներից ապրանքների առաքման ծառայության աշխատանքները առցանց վաճառքների դեպքում,
• Կազմակերպում և հետևում է ավտոմեքենաների սպասարկման պետականորեն պարտադիր պահանջների իրականացմանը` տեխնիկական զննումը, ԱՊՊԱ պայմանագրերի կնքումը, ավտոմեքենաների առք ու վաճառքի հետ կապված պետական պահանջները, փաստաթղթերի ձևակերպումը,
• Անմիջականորեն ստուգում է մեքենաների տեխնիկական վիճակը` նախքան վերանորոգման որոշման կայացումը և արհեստավորի մոտ ուղարկվելը,
• Համագործակցում ու կապեր է հաստատում վերանորոգում իրականացնող արհեստավորների, ընկերությունների հետ,
• Իրականացնում է ընկերության աշխատակիցների /ցանկը հաստատվում է տնօրենի կողմից/ ավտոմեքենաների շահագործման վառելիքի սահմանաչափերի վերահսկումը և կտրոնների տրամադրումը,
• Ապահովում է կատարված աշխատանքների ու ծախսերի մասին հաշվետվությունների կազմումն ու ներկայացումը,
• Կազմում է բաժնի ծախսային բյուջեն, իրականացնում է դրա օպերատիվ վերանայում և ճշգրտում:
RequiredQualifications
• Բարձրագույն կրթություն /ցանկալի է տեխնիկական/,
• Համապատասխան աշխատանքային փորձ
• Կառավարման և աշխատանքի ճիշտ պլանավորման հմտություն
• Առաջնորդելու և ղեկավարելու փորձ,
• Քանակական և որակական վերլուծություններ անելու ունակություն,
• MS office փաթեթի գիտելիքներ,
• Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
• Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջարկելու ունակություն,
• Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն
• Լինել դինամիկ, պրոակտիվ, նախաձեռնող և ինքնուրույն, կարողանալ աշխատել թիմում:
Benefits
Job URL: iJob.am - Տրանսպորտային բաժնի ղեկավար @ Alfa Pharm CJSC
No comments:
Post a Comment