Saturday, September 22, 2018

Job: Հաճ��խորդների հեռահար սպաս��րկման մասնագետ (գիշերային հերթափոխով) at Ameriabank CJSC Company

Location: Yerevan, Armenia

Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Type: Լրիվ դրույք

Deadline: 07-Oct-18 12:00:00 AM

Salary: Մրցակցային

Description
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ` Ամերիաբանկ ՓԲԸ

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Կոնտակտային կենտրոն

ՊԱՇՏՈՆ` Հաճախորդների հեռահար սպասարկման մասնագետ (գիշերային հերթափոխով)


ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

•Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
•Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
•Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Արդյունավետորեն պատասխանել հեռախոսագանգերին և մշակել սպասարկման, ծառայությունների, գործարքների իրականացման վերաբերյալ հարցումները՝ ըստ Բանկում գործող ներքին իրավական ակտերի:

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` Մրցակցային:
«Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում, բայց ոչ միայն՝ տարեկան պարգևավճար (սահմանվում է գործունեության ընդհանուր արդյունքների և անձնական կատարողականի հիման վրա), ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

Responsibilities
-Տրամադրել համապարփակ խորհրդատվության Բանկի առկա և պոտենցիալ հաճախորդներին հեռախոսով կամ հեռահար կապի այլ միջոցներով, խթանել հաճախորդների հետաքրքրվածությանը Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների և պրոդուկտների հանդեպ
-Ապահովել հաճախորդների հաղորդագրությունների, պահանջների և խնդրանքների դասակարգման գործընթացը, ինչպես նաև նախնական մշակումը և գրանցումը (այդ թվում` <<հծ-բանկ գործառնական="" օր="">> համակարգում և CRM համակարգի տվյալների շտեմարանում)՝ սահմանված լիազորությունների շրջանակներում
-Հաճախորդներին տրամադրել համապատասխան տեղեկատվություն(բանկային հաշիվների կառավարում, գործարքների և հաշվի մնացորդի վերաբերյալ հարցումներ, տեղեկատվության թարմացում), ինչպես նաև հեռակառավարման բանկային համակարգերի հետ կապված տեխնիկական աջակցություն՝ կապի տարբեր միջոցներով (հեռախոս, էլ. փոստ, տեսազանգ, առցանց քննարկում, կարճ հաղորդագրություններ (sms), և այլն)
-Արագ արձագանքել քարտերի հետ կապված հարցումներին (գործարքի վերաբերյալ տեղեկատվություն, քարտի բլոկավորման/ապաբլոկավորման ծառայություններ)՝ մշտապես համագործակցելով Վճարային քարտերի բաժնի և <<ֆրոդ մոնիթորինգի="">> բաժնի հետ՝ հաճախորդների շահերը պաշտպանելու նպատակով
-Իրականացնել գործարքներ հաճախորդների հաշիվներով՝ հեռախոսով կամ հեռահար կապի այլ միջոցներով տրամադրվող ծառայությունների շրջանակներում
-Իրականացնել վաճառք առկա և պոտենցիալ հաճախորդների շրջանում բանկային ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ՝ հեռախոսով կամ հեռահար կապի այլ միջոցներով
-Հետևել և ընթացք տալ Կոնտակտային կենտրոնի կողմից վաճառքի իրականացման արդյունքում ստացված նոր հայտերին և հաղորդագրություններին
-Բացահայտել և լուծումներ առաջադրել Բանկի կողմից առաջարկվող պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ հաճախորդների պահանջներին/բողոքներին:
-Գրանցել և պահպանել հաճախորդներին վերաբերող բոլոր տվյալները՝ գործող ներքին իրավական ակտերի համաձայն
-Գործել հաստատված ժամանակացույցի շրջանակներում՝ Կոնտակտային կենտրոնի ղեկավարների կողմից սահմանված նպատակների իրագործման համար
-Դրսևորել ճկունություն՝ կապված աշխատաժամերի և աշխատանքային պահանջներով պայմանավորված փոփոխությունների հետ
-Կատարել այլ պարտականություններ՝ ըստ հանձնարարության

RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հումանիտար գիտությունների, լեզվաբանության կամ այլ ոլորտներում
-Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
-Սպասարկման, հեռախոսակապի միջոցով վաճառքի/շուկայավարման, վաճառքի խթանման և/կամ շուկայավարման փորձը կդիտվի որպես առավելություն
-Բանկային ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ համապատասխան տեղեկացվածություն
-Բանկային գործունեության, ինչպես նաև քաղաքացիական օրենսդրության ընդհանուր իմացություն
-Հաղորդակցական հմտություններ
-Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն
-Թիմում աշխատելու ունակություն
-Սթրեսային իրավիճակներին դիմակայելու ունակություն
-Բացառիկ աշխատասիրություն և պատասխանատվության բարձր զգացում
-MS Office փաթեթի կատարյալ տիրապետում, <<հծ-բանկ գործառնական="" օր="">> ծրագրի իմացություն
-Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն

Benefits

Job URL: iJob.am - Հաճախորդների հեռահար սպասարկման մասնագետ (գիշերային հերթափոխով) @ Ameriabank CJSC

No comments:

Post a Comment